Հասմիկ Պապյանի «Նվիրումը»՝ Գյումրիին
Գյումրիի «Յոթ վերք» եկեղեցում հոկտեմբերի 28-ին կայանալու է ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանի համերգը՝ «Նվիրում» խորագրով: Համերգին հնչելու է միայն Կոմիտաս: Հասմիկ Պապյանին նվագակցելու է գերմանաբնակ դաշնակահարուհի Լուսինե Խաչատրյանը:
«Համերգի գաղափարը Հասմիկ Պապյանինն է: Նա բավականին երկար ժամանակ ուզում է Գյումրիի համար համերգային ծրագիր անել ու նվիրել Գյումրին: Նվիրում Գյումրիին, Հասմիկ Պապյանը՝ Գյումրիի համար: Համերգի խորագրի ենթատեքստը հենց այդպիսինն է»,- Panorama.am-ին ասաց համերգի կազմակերպիչ «ԱՐՏ PR» ընկերության տնօրեն Գայանե Դավթյանը:
Նրա փոխանցմամբ, Հասմիկ Պապյանի ցանկությունն էր, որ համերգը լինի այնպիսի տեղում, որ մուտքն ազատ լինի, բոլոր ցանկացողները կարողանան լսել իրեն: Նա նաև ցանկանում էր, որ համերգային ծրագրում միայն Կոմիտաս ընդգրկվի:
«Գտանք, որ միակ ամենահետաքրքիր, ամենահարմար ու ճիշտ տեղը «Յոթ վերք» եկեղեցին է, որի դռները միշտ բաց են, գյումրեցիները սիրում են գալ այդ եկեղեցի»,- նշեց Գ. Դավթյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ դաշնակահարուհի Լուսինե Խաչատրյանը հատուկ այս համերգին մասնակցելու համար է գալու Հայաստան՝ նվագակցելու Հասմիկ Պապյանին:
Համերգի կազմակերպիչը նաև նշեց, որ եկեղեցում կտեղադրեն մոտ 100-150 աթոռ, մնացած տարածքը կթողնեն ազատ, որպեսզի հնարավորինս շատ մարդ կարողանա ներկա լինել համերգին: Նախատեսում են նաև դրսում էկրաններ տեղադրել, որ մարդիկ նաև կարողանան դրսից էկրանների միջոցով ունկնդրել հանրահայտ սոպրանո Հասմիկ Պապյանին: Համերգը տևելու է 50 րոպե:
Հարակից հրապարակումներ`
- Հասմիկ Պապյանի ծննդյան օրն է
- Չեմ կարծում՝ ինձ նշանակողները կուզենային, որ ես այդտեղ լինեի. Հասմիկ Պապյան
- «Հասմիկ Պապյան՝ 30 տարի բեմում»
- ՀՀ նախագահը շնորհավորել է Հասմիկ Պապյանին
- Ժամանակն է, որպեսզի մեր ունեցած գանձերը հետ վերադառնան. Հասմիկ Պապյան
- Տիգրան Մանսուրյանն ու Հասմիկ Պապյանը հանդիպել են Հռոմի պապին
- Աշխարհի լավագույն Տոսկաներից Հասմիկ Պապյանը երջանիկ է, որ բեմում լինելու են միայն հայեր
- Համերգ Երևանում և Գյումրիում՝ Վլադիմիր Սպիվակովի և Հասմիկ Պապյանի մասնակցությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում