Արմեն Ջիգարխանյանը կազդուրվում է
Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանն այցելել է մոսկովյան հիվանդանոցներում մեկում գտնվող ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հայազգի հայտնի դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանին:
«Արմեն Բորիսովիչը կազդուրվում է, պահպանում է իր անսպառ հումորի զգացումն ու մտածում է նոր նախաձեռնությունների մասին»,-նշված է ՌԴ-ում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջում:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին 82-ամյա դերասանը տեղափոխվել էր Մոսկվայի 57-րդ քաղաքային հիվանդանոց: Հաղորդվել էր, որ նա հիվանդանոց էր տեղափոխվել առանց փաստաթղթերի, խնդրել էր իր առողջության մասին որևէ մեկին չհայտնել, այդ թվում նաև 38-ամյա կնոջը:
Հարակից հրապարակումներ`
- Ջիգարխանյանի կինը հեռացել է թատրոնից և պատրաստվում է ամուսնալուծվել
- ԶԼՄ-ներում տեղեկատվություն է հայտնվել Արմեն Ջիգարխանյանի առևանգման մասին
- Արմեն Ջիգարխանյանը հիվանդանոցում է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան