Վրաստանում ընդդիմությունը չի բացառում, որ կարող է փողոց դուրս գալ
Վրաստանում այսօր տեղեկան ինքնակառավարման մարմինների ընտրություններ են: Քաղաքապետ են ընտրում նաև մայրաքաղաք Թբիլիսիում:
Ընտրություններին մասնակցող վեց ոչ կառավարական կուսակցություններն ու դաշինքները Վրաստանի իշխանություններին զգուշացրել են, որ կեղծիքների դեպքում մարդկանց փողոց են դուրս բերելու: Այս մասին գրում է «Գրուզիա օնլայն»-ը:
«Ցանկանում եմ դիմել Թբիլիսիի բնակիչներին: Պատրաստ եղեք, որ իրադարձությունները կարող են զարգանալ ցանկացած սցենարով: Մենք բոլորս ժամը 8-ից հետո պետք է գնանք տեղամասեր, որպեսզի պաշտպանենք մեր ձայները: Միաժամանակ մենք պետք է պատրաստ լինենք դուրս գալ Ռուսթավելիի պողոտա: Մենք իշխանություններին զգուշացնում են՝ մի կեղծեք ընտրությունները, հակառակ դեպքում մենք երկրին կվերադարձնենք անցյալը»,-ասել է Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու Կախա Կուկավան, ով «Ժողովրդավարական շարժում-ազատ Վրաստան» դաշինիքից է:
Ըստ աղբյուրի, տեղական դիտորդական կազմակերպությունները հայտարարում են, որ ընտրություններն անցնում են հանգիստ, առանց լուրջ խախտումների: Միաժամանակ, ընդդիմությունն ահազանգում է, որ իշխող «Վրացական երազանք-ժողովրդավարա Վրաստան» կուսակցության ներկայացուցիչները ֆիքսում են ընտրողներին:
ԿԸՀ-ն հայտարարել է, որ դա օրենքի խախտում չէ, քանի որ ընտրացուցում ընդգրկված քաղաքացիների անուն, ազգանունը համարվում են հրապարակային տեղեկատվություն, դրանք անձնական գաղտնիք չեն պարունակում:
Հիշեցնենք, որ Վրաստանում այսօր ՏԻՄ ղեկավար են ընտրում 64 համայնքներում: Ընտրություններին մասնակցում են 22 կուսակցություններ, 5 դաշինք, ինչպես նաև անհատ թեկնածուներ:
Հարակից հրապարակումներ`
- «Ախալքալաքի օրը» ընտրությունների պատճառով հետաձգվել է
- Ախալքալաքի ՏԻՄ ընտրություններից առաջ հայ 3 թեկնածուների դեմ PR արշավ է սկսվել. վրացագետ
- Կախա Քալաձեն առաջադրվել է Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնում
- Սաակաշվիլիի կուսակցությունը Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնում առաջադրել է հաղորդավարի թեկնածությունը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան