«Ֆեյք» թեկնածուներ, ոչ մրցակցային ընտրություններ՝ քաղաքներում
Նոյեմբերի 5-ին համայնքապետ են ընտրելու Հայաստանի 52 քաղաքաներում ու գյուղերում: Դրանցից շատերում ընդամենը մեկ թեկնածուի են քվեարկելու: Ըստ էության, քաղաքացիները ընտրելու հնարավորություն չեն ունենա, ընտրությունը կլինի քվեարկելու կամ չքվեարկելու միջև:
Բանն այն է, որ Ընտրական օրենսգրքի պահանջով, մինչև թեկնածուների գրանցումը պետք էառաջադրված լինի երկու թեկնածու: Հետագայում, ինքնբացարկի համար սահմանված ժամկետում նրանք կարող են հրաժարվել հետագա պայքարից: Արդյունքում, շատ համայնքներում՝ մեծ մասամբ քաղաքներում գործող ղեկավարները պայքարում միայնակ են մնացել: Նախկինում եղել են դեպքեր, երբ գործող գյուղապետը «ֆեյք» թեկնածու էր ընտրել դստերը կամ էլ կնոջը, անգամ՝ եղբորը: Այս անգամ նման դեպքեր դեռ հայտնի չեն:
Այսպես, Արարատի, Արտաշատի մասին արդեն գրել ենք: ՀՀԿ կողմից առաջադրված թեկնածուների մրցակիցներն ինքնաբացակ են հայտնել:
Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում գրանցված երկու թեկնածուներից մեկն ինքնաբացարկ է հայտնել: Այստեղ միմյանց դեմ պայքարելու հայտ էին ներկայացրել «Գնթունիք» ՍՊԸ հիմնադիր տնօրեն Կարեն Եղիազարյանն ու նույն ընկերության հաշվապահ Հովհաննես Ալեքսանյանը:
Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում գործող քաղաքապետ, ՀՀԿ կողմից առաջադրված Մանվել Ղարաքեշիշյանն է մնացել: Նրա միակ մրցակիցը՝ անկուսակացական, Ուրասարի նախկին գյուղապետ Արտակ Կիրակոսյանն ինքնաբացարկ է հայտնել:
Տաշիրում էլ գործող քաղաքապետ Էդգար Արշակյան է մնացել առանց մրցակցի: Նույն պատկերն է Ալավերդի քաղաքում, այստեղ ՀՀԿ առաջադրած թեկնածուն մարզպետարանի՝ Կանանց և երեխաների իրավունքների բաժնի պետ Սասուն Խեչումյանն է:
Կոտայքի Բյուրեղավան համայնքում էլ ԲՀԿ-ական գործող քաղաքապետ Հակոբ Բալասանյանն է մնացել միայնակ: Եղվարդում էլ առաջադրված երեք թեկնածուներից մեկը մինչ գրանցումը հետ է վերցրել ներկայացրած փաստաթղթերը, մյուսն ինքնաբացարկ է հայտնել: Արդյունքում գործող քաղաքապետ Նորայր Սարգսյանը, որին առաջադրել է ՀՀԿ-ն, մնացել է պայքարում մենակ:
Չարենցավանում Հակոբ Շահգալդյանն է միայնակ մնացել, Կապանում՝ Աշոտ Հայրապետյանը
Հիշեցնենք, նոյեմբերի 5-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ տեղի կունենան հանրապետության 69 համայնքներում, որոնցից 3-ում կանցկացվեն համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ, իսկ 34-ը խոշորացված համայնքներ են:
Նշված համայնքներից 15-ում կայանալու են միայն համայնքի ղեկավարի ընտրություններ (որոնցից 3-ում արտահերթ), 17 համայնքում՝ միայն ավագանու անդամի, իսկ 37 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:
Հարակից հրապարակումներ`
- Արտաշատում ՀՀԿ-ական թեկնածուն՝ առանց մրցակցի
- Արարատի գործող քաղաքապետն առանց մրցակից է մնացել
- ՀՀԿ-ն մեծ կարևորություն է տալիս ՏԻՄ ընտրություններին. Աշոտյան
- 69 համայնքում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները