Միշան եվրատեսիլյան բեմից բարության կոչ կհղի
Հայտնի է այն երգը, որով «Մանկական Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթին կներկայանա hայաստանյան պատվիրակ Միշան (Միքայել Գրիգորյան): Երգի երաժշտության հեղինակը Վահրամ Պետրոսյանն է, խոսքերի հեղինակներ ՝ Ավետ Բարսեղյան, Դավիթ Ծերունյան, Արթուր Աղեկյան: Երգը կրում է «Բումերանգ» խորագիրը:
«Փոքրիկ Միշան իր այս մրցութային երգով ևս մեկ անգամ կփորձի բարություն տարածել համայն աշխարհում: Նա վստահ է՝ բումերանգի նման բարությունն ունի մի հատկություն, որը ուշ թե շուտ վերադառնում է մարդուն»,-ասված է Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության մեջ:
«Շատ եմ սիրում այս երգը: Երաժշտությունը մեծ էներգիա ունի, իսկ խոսքերը կարևոր հաղորդագրություն են պարունակում. այն ինչ անում ենք կյանքում, անպայման վերադառնում է: Ես կոչ եմ անում բոլորին հավատալ իրենց երազանքներին և բարի լինել միմյանց նկատմամբ»,- նշել է Միշան:
9-ամյա Միշան իր երաժշտական ճանապարհը սկսել է Լիրա Քոչարյանի ղեկավարած «Արցախի ձայներ» նախագծից, որի շնորհիվ հնարավորություն է ստացել ելույթ ունենալ տարբեր երկրներում պրոֆեսիոնալ երգիչների հետ միասին: «Փոքրիկ Ղարաբաղցին» 2016 թ-ին մեր հայրենիքը ներկայացրել է «Մանկական Նոր ալիք» երգի մրցույթում ու զբաղեցրել 2-րդ հորիզոնականը:
«Մանկական Եվրատեսիլ-2017»-ը կանցկացվի 15-րդ անգամ՝ “Shine Bright” («Շողա պայծառ») նշանաբանի ներքո: Բացի Հայաստանից կմասնակցեն ևս 15 երկրներների ներկայացուցիչներ՝ Ալբանիա, Ավստրալիա, Բելառուս, Կիպրոս, Իռլանդիա, Իտալիա, Մակեդոնիա, Մալթա, Նիդերլանդներ, Ուկրաինա, Ռուսաստան, Լեհաստան, Սերբիա, Պորտուգալիա և մրցույթը հյուրընկալող երկիրը՝ Վրաստան:
Հարակից հրապարակումներ`
- «Մանկական Եվրատեսիլ-2018» -ն անցկացվելու է Մինսկում
- «Մանկական Եվրատեսիլ-2017»-ին Հայաստանը կներկայացնի Միշան
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան