«Մորուքավոր Մոնա Լիզան» աճուրդում վաճառվել է 750 հազար դոլարով
Ֆրանսիացի նկարիչ Մարսել Դյուշանի (1887-1968) կտավը, որում Լեոնարդո դա Վինչիի հայտնի Մոնա Լիազան պատկերված է բեղով և մորուքով, Փարիզում Sotheby's աճուրդում վաճառվել է 632,5 հազար եվրոյով (750 հազար դոլար):
Գազետա.ռու կայքը, հղում անելով The Guardian-ին, գրում է, որ L.H.O.O.Q. անվանումը ստացած նկարը նախապես գնահատվել է 400-600 հազար եվրո: Այն ստեղծվել է 1964 թվականին:
Ընդհանուր առմամբ, Դյուշանը ստեղծել է այս կտավի մի քանի տասնյակ կրկնօրինակ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան