Ֆիննախ. Ցնցումների դեպքում չի բացառվում, որ ՀՀ-ն արտաքին պարտքի մասով կգնա օրենսդրական փոփոխության
Պետական պարտք- ՀՆԱ հարաբերակցությունը 2018 թվականին նվազեցվելու է մեկ տոկոսային կետով: Այս մասին հայտարարել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը Հանքավանում անցկացրած սեմինարի ժամանակ:
«ՀՆԱ-ում շուրջ մեկ տոկոսային կետով պետական պարտքը դեպի նվազում է գնալու: 2014 թվականից այս կողմ շուրջ 13 տոկոսային կետով, այսինքն` յուրաքանչյուր տարի 5-7 տոկոսային կետով, աճում էր պետական պարտքը ՀՆԱ-ում: Իսկ այս տարի ջանքեր գործադրվեց, որ այդ աճի տեմպը դադարի, աճը լինի ոչ թե յոթ, այլ երեք-չորս տոկոսային կետով, իսկ 2018թ.-ին ըստ գնահատականների, որոնք հիﬓված են նաև փոխարժեքների կայուն սցենարի հաշվարկի վրա, մեկ տոկոսային կետով պարտք/ՀՆԱ ցուցանիշը կնվազի»,- պարզաբանել է նախարարը:
Ֆինանսների նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, նախարարը նշել է, որ աշխարհի տնտեսությունները ճգնաժաﬕն արձագանքել են խթանող հարկաբյուջետային քաղաքականությամբ:
Արդյունքում ճգնաժաﬕց հետո աճել են կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշները:
Սեմինարին ներկա ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը նշել է, որ հարկաբյուջետային քաղաքականությունը վերջին տարիներին եղել է հակացիկլային, ﬕնչդեռ նախքան 2009 թվականի ճգնաժամը եղել է չեզոք կամ ընդլայնող: Ընդ որում, ճգնաժաﬕց հետո հարկաբյուջետային քաղաքականությունը շեղվել է ոսկե կանոնից պետական ընթացիկ ծախսերի և կապիտալ ծախսերի մասով: Ոսկե կանոնը, ըստ Հայրապետյանի, սահմանում է, որ պետական բյուջեի կապիտալ ծախսերը պետք է ﬔծ լինեն պետական բյուջեի պակասուրդից:
Հայաստանի պետական ներդրուﬓերը գտնվում են հարաբերականորեն ցածր մակարդակում: Արդյունքում, պետական պարտքը 2016 թ. գերազանցել է 50 տոկոսը: Ըստ կանխատեսվող ցուցանիշների` նախատեսվում է 2022թ. մակարդակն իջեցնել` մոտեցնելով 40 տոկոսի: Հայաստանում պարտքը կայունացնող ներկա կանոններն են` կառավարության պարտքը չպետք է գերազանցի նախորդ տարվա ՀՆԱ-ի 60 տոկոսը: Հիսուն տոկոսը գերազանցելու դեպքում հաջորդ տարվա պետական բյուջեի դեֆիցիտը չպետք է գերազանցի ՀՆԱ-ի վերջին երեք տարիների ծավալների միջին ցուցանիշի 3 տոկոսը: Այս կանոնների պահանջների չհամապատասխանող` կառավարության պարտք առաջացնող գործարքն առ ոչինչ է:
Այս կանոնները, ըստ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանի` կոշտ են և հարկաբյուջետային քաղաքականությանը չեն տալիս բավարար ճկունություն և ավելի ﬔծ դեր տնտեսության կայունացման հարցում: Բացի այդ չեն նախատեսում բացառություններ, օրինակ` ճգնաժամ, աղետ, պատերազմ: Այս առնչությամբ նշվել է, որ ցնցուﬓերի դեպքում չի բացառվում, որ ՀՀ-ն կգնա օրենսդրական փոփոխության: