Գերմանահայ համայնքի ցուցադրած քարտեզը իրարանցում է առաջացրել թուրքական ԶԼՄ-ներում
Հոկտեմբերի 21-ին Գերմանիայի հայ համայնքում կազմակերպած միջոցառումը թուրքական մամուլում բուռն քննարման առիթ է դարձել։
«Էրմենիհաբեր»-ը գրում է, որ թուրքական «Haberler» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Քյոլնի Հայոց առաջնորդարանի նախաձեռնությամբ Քյոլնի կաթոլիկ եկեղեցուն կից հավաքների կենտրոնում անցկացվել է «Հայկական մշակույթը և պատմությունը․ լուռ Արարատ» խորագրով միջոցառումը։
Միջոցառման ընթացքում ցուցադրվել է մի քարտեզ, որտեղ Հայաստանի սահմանները հյուսիսում հասնում են մինչև ներկայիս Թուրքիայի Սամսուն, հարավում՝ մինչև Մերսին քաղաքները՝ ընդգրկելով նաև մերօրյա ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության տարածքը։ Միևնույն ժամանակ թուրքական լրատվամիջոցների աչքից չի վրիպել նաև այն, որ ներկայացված քարտեզում Ստամբուլի վրա կարմիր խաչ է դրված եղել։
Միջոցառումից հետո քարտեզի լուսանկարը տարածվել է նաև սոցիալական ցանցերում և թուրք օգտագերերի կողմից բուռն քննադատության արժանացել։ Քննադատության թիրախ են դարձել ինչպես միջոցառման կազմակերպիչները, այնպես էլ Գերմանիայի պաշտոնական շրջանակները։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին