ՀՀ ոստիկանությունը նախատեսում է ԴՆԹ քարտադարաններ ստեղծել
ՀՀ ոստիկանությունը նախատեսում է ԴՆԹ քարտադարաններ ստեղծել: Ինչպես այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը, այդ նպատակով փոփոխություն և լրացում է մշակվել «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում:
Նրա խոսքով, այս փոփոխություններով օրենքը համապատասխանեցվում է Սահմանադրությանը:
ԴՆԹ քարտադարանների ստեղծումը փոխոստիկանապետը կարևորեց այն տեսանկյունից, որ շատ հաճախ հանցագործը գործում է ձեռնոցով և հնարավոր չի լինում դեպքի վայրից մատնահետքեր վերցնել, մինչդեռ ԴՆԹ նմուշով հնարավոր է անձի նույնականացում կատարել:
«Այս առումով անհուսալի ուշացել ենք, հիմա պետք է ձեռնարկել անհապաղ միջոցներ` դաշտը կարգավորելու համար»,- ասաց Վարդան Եղիազարյանը` նկատելով, որ Ինտերպոլն արդեն անհատույց տրամադրել է անհրաժեշտ փաթեթը:
Նա ընդունեց, որ ամբողջ աշխարհը ձևավորել է ԴՆԹ պահոցներ և եզակի երկրներ են, որ նման պահոցներ չունեն այդպիսիք:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան