«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը ևս մեկ զինծառայողի ընտանիքի փոխհատուցում կտրամադրի
«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ 1 զոհված զինծառայողի ընտանիքի:
Հիմնադրամի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ պայմանագրային զինծառայող, շարքային Արկադի Ղամբարյանի ընտանիքին կփոխանցվի միանվագ 10 միլիոն ՀՀ դրամ և 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական 350 000 դրամ:
Արկադի Ղամբարյանը զոհվել է հուլիսի 28-ին` ժամը 16:40-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում՝ գլխի շրջանում ստացած մահացու վնասվածքից:
Հիշեցնենք, որ մինչ այս հիմնադրամից փոխհատուցում է ստացել 22 զոհված զինծառայողի ընտանիք և 3 վիրավոր (հաշմանդամ) զինծառայող.
1.Անդրանիկ Սմբատի Մուսիկյան
2. Գոռ Համազասպի Գարեգինյան
3. Գեղամ Հենրիկի Մանուկյան
4. Կարեն Մարատի Ուլուբաբյան
5. Արայիկ Իգորի Սարգսյան
6. Արտակ Էդիկի Ռաֆայելյան
7. Նվեր Յուրիկի Բաբաջանյան
8. Նարեկ Հմայակի Հարութունյան
9. Գոռ Գևորգի Հովհաննիսյան
10. Գոռ Ֆրունզիկի Խուդինյան
11. Գուրգեն Հարությունի Սարգսյան
12. Մհեր Ֆելիքսի Արզումանյան
13.Արմեն Հարությունյան
14. Կարեն Դանիելյան
15. Արայիկ Ռուդիկի Մատինյան
16.Վիգեն Ժիրայրի Պետրոսյան
17.Վարդան Ծովակի Սարգսյան
18.Նարեկ Տիգրանի Գասպարյան
19.Վազգեն Ժիրայրի Պողոսյան
20. Արման Մովսիսյան
21. Արտակ Բիշարյան
22.Ռոբերտ Գասպարյան
Վիրավորված (հաշմանդամ) զինծառայողներն են.
1.Կորյուն Կամոյի Կիրակոսյան
2.Ալեքսան Ավանեսյան (վիրավոր)
3. Արմեն Ռազմիկի Ալիխանյան
Հարակից հրապարակումներ`
- Փոխհատուցում՝ զոհված զինծառայողներ Արման Մովսիսյանի, Արտակ Բիշարյանի և Ռոբերտ Գասպարյանի ընտանիքներին
- Հիմնադրամը փոխհատուցում կտրամադրի հունիսի 16 -17-ին զոհված զինծառայողների ընտանիքներին
- Հիմնադրամը փոխհատուցում է տրամադրել զոհված զինծառայող Կարեն Դանիելյանի ընտանիքին
- Հիմնադրամը փոխհատուցում կտրամադրի զոհված մեկ զինծառայողի ընտանիքի և 2-րդ խմբի հաշմանդամ զինծառայողի
- Հիմնադրամը ևս 2 զոհված զինծառայողների ընտանիքների և մեկ 1-ին խմբի հաշմանդամ զինծառայողի փոխհատուցում կտա
- Հակառակորդի կրակոցից զոհված 9 զինծառայողների ընտանիքների փոխհատուցում է տրամադրվել
- «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը հատուցումներ է կատարել ևս 5 զինծառայողի ընտանիքի
- «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը 10-ական մլն դրամ է հատկացրել հակառակորդի կրակոցից զոհված երկու զինծառայողի ընտանիքների
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան