Նոր Ջուղայում կազմակերպվել է Արցախում արտադրված մթերքի, սեղանի ծածկոցների ցուցահանդես-բարեգործական վաճառք
Նոր Ջուղայի Հայ Կանանց Գթության միության վարչությունն Արցախին զօրակցելու նպատակով կազմակերպող իր աշխատանքների շրջանակներում իրականացրել է Արցախում արտադրված մթերքի, մասնավորապես միրգ, չրեղեն, սեղանի ծածկոցների ցուցահանդես-բարեգործական վաճառք Նոր Ջուղայի հայոց ազգային ծերանոցի հետնաբակում:
Նոր Ջուղայի ազգային առաջնորդարանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ վերջին երկու տարիների ընթացքում սա 4-րդ անգամն է, ինչ Կանանց Գթության միությունը կազմակերպում է Արցախից բերված մթերքի վաճառքը: Վաճառքի նկատմամբ մեծ է եղել հետաքրքրությունը հայ և պարսիկ հայրենակիցների շրջանում: Ամբողջ հասույթը հատկացվելու է է Արցախին զօրակցելու ծրագրերին:
Հարակից հրապարակումներ`
- Մեծ անտարբերություն՝ Ջուղայի գերեզմանատան խաչքարերի նկատմամբ
- Կիպրոսում կտեղադրվի Հին Ջուղայի խաչքարի կրկնօրինակը
- Նոր Ջուղայում կա 14 կանգուն հայկական եկեղեցի. Հետազոտող
- Նոր Ջուղայում հայկական տների պահպանման համար պատերազմ է գնում ոչ թե Իրանի կառավարության, այլ շուկայի հետ. Ճարտարապետ
- Օր 2-րդ ԵԽԽՎ-ում. Դարձյալ անմարդկային վայրագությամբ Ջուղա գավառում ոչնչացված հայկական բազմադարյա խաչքարերի մասին
- ԿԳ նախարար. Զարմանալի է այն, որ ԱՄՆ դեսպանը տարիներ շարունակ այդպես էլ չի կարողանում այցելել Հին Ջուղա
- Ադրբեջանի կողմից Հին Ջուղայի խաչքարերի ոչնչացումը Ժնևում ներկայացվել է որպես հայ մտավոր սեփականության ոչնչացման փաստ
- ԻՐԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ ԶԲԱՂՎՈՒՄ Է ՀԻՆ ՋՈՒՂԱՅԻ ԽՆԴՐՈՎ