Լրագրողների իրավունքների խախտումների քանակը մտահոգիչ է. Աշոտ Մելիքյան
«2017 թվականի երրորդ եռամսյակը հետընտրական ժամանակահատված էր, կարծես թե հասարակական-քաղաքական լարվածություն գրեթե չէր նկատվում, բայց նույնիսկ այս ժամանակահատվածում տեղի են ունեցել ցավալի իրադարաձություններ կապված լրագրողների գործունեության խոչընդոտման, նրանց նկատմամբ ֆիզիկական բռնություն կիրառելու առումով»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ ներկայացնելով ԽԱՊԿ 2017թ. երրորդ եռամսյակի (հուլիս-սեպտեմբեր) զեկույցը` Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների վերաբերյալ:
Նա նշեց, որ երրորդ եռամսյակի ընթացքում արձանագրվել են լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունների 2, տարատեսակ ճնշումների 16, տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտման 39 դեպքեր։
ԽԱՊԿ նախագահը միաժամանակ հավելեց, որ թեև նախորդ եռամսյակում ավելի շատ էին խախտումները (երկրորդում՝ 72, երրորդում՝ 57) , բայց կան միտումներ, որոնք մտահոգություն են առաջացնում:
«Եթե ճնշումների թիվը զգալիորեն նվազել է, ապա տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների թիվն ավելացել է: Երկրորդ եռամսյակում ֆիզիկական բռնությունների թիվը 5-ն էր, երրորդում՝ 2-ը, ճնշումների քանակը 57-ից իջել է 16, բայց տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումները մոտ 4 անգամ ավելացել են: Սա, իհարկե, մտահոգիչ երևույթ է, նշանակում է, որ լրագրողների համար տեղեկություններ հայթայթելն ու տարածելը բավականին լուրջ բարդությունների հետ է կապված»,- ասաց Ա. Մելիքյանը:
Նրա խոսքով, լրագրողների իրավունքների խախտումների քանակը, այնուամեյանիվ, մտահոգիչ է, պատճառն այն է, որ իրավապահ մարմինների գործողությունները, դատարանների վճիռները, որոշումները շատ հաճախ ոչ համարժեք են տեղի ունեցած միջադեպերին:
Հարակից հրապարակումներ`
- Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու համար մեղադրանք է առաջադրվել երեք անձի
- Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը՝ լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ
- Գլխավոր դատախազություն. Լրագրողը ճանաչվել է տուժող
- Լրագրողի գործունեությունը խոչընդոտելն անթույլատրելի է․ Պաշտպան
- Հարուցվել է քրեական գործ՝ լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ
- ՄԻՊ. Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է
- Վանաձորում ոլորել են լրագրողի թևերը, գցել գետնին
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում