Սպորտվաշտն ինքնապաբեություն և չարդարացված ծախս էր. Պաշտպանության նախարար
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը հետաքրքրվեց՝ ինչու է որոշվել բանակի կազմից հանել սպորտվաշտը:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարեց, թե սպորտվաշտը մեծ խնդիր էր Զինված ուժերի համար:
«Սպորտվաշտ մի շարք քաղաքացիներ են զորակոչվում, իսկ պետությունը ծախսեր է անում»,- ասաց նախարարը, գնահատելով դա որպես «հսկայական ծախս»:
Մյուս կողմից, հայտնեց նա, այդ զինվորները փաստացի չէին ծառայում, գտնվում էին մարզումների մեջ:
Նախարարի համոզմամբ՝ սպորտվաշտ պահելն ինքնախաբեություն էր:
«Այդ զինծառայողները զորամասում չէին լինում, դա բացարձակ չարդարացված ծախս է»,-ընդգծեց նա։
Նախարարը նշեց, որ Օլիմպիական կոմիտեի հետ նշված հարցով քննարկում են ունեցել: Կառավարություն առաջարկ է ներկայացվել՝ այն զորակոչիկները, ովքեր օլիմպիական չեմպիոն են դարձել, կամ զբաղեցրել 1-4-րդ տեղերը, 3 տարով տարկետում կստանան, հաջորդ անգամ նորից հաջողություն գրանցելու դեպքում կրկին տարկետում կստանան, հակառակ դեպքում կզորակոչվեն բանակ:
Հարակից հրապարակումներ`
- «Պաշտպանության մասին» օրենքի նախագիծը կներառվի ԱԺ մեծ օրակարգ
- Կամավորականությունը լիարժեք կարգավորման հիմքով պետք է տեղ գտնի օրենսդրության մեջ. Վիգեն Սարգսյան
- «Զորահավաքի լիազորությունը Գլխավոր շտաբից կփոխանցվի ՊՆ-ին» Վիգեն Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան