ՊՆ ներկայացրած օրինագծում կան բավականին բեկումնային և վիճահարույց դրույթներ. Նորայր Նորիկյան
«Շրջանառության մեջ է դրվել կարևոր օրինագիծ, որն, ըստ էության, արմատական փոփոխություններ է նախատեսվում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց փաստաբան Նորայր Նորիկյանը՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրնագծին անդրադառանալով։
Նրա խոսքով՝ նախագծով ՀՀ ԶՈւ-ի կառուցվածքում լուրջ իրավակարգավորումներ են նախատեսվում, որոնք շոշափում են յուրաքնաչյուրի շահերը։ Փաստաբանը բնական է համարում հասարակության մոտ առաջացած հետաքրքրություններն ու քննադատությունները. «Օրինագծում կան բանականին հավակնոտ, բեկումնային և վիճահարույց դրույթներ, որոնցով փոփոխվում է զինծառայողների ծառայության ամբողջ ընթացքը՝ հաշվառումից մինչև պահեստազորում գտնվելու ժամանակահատվածը»։
Փաստաբանն առանձնացրեց այն դրույթը, որ օրենքի խախտմամբ պարտադիր ժամկետային զինծառայության չանցած ՀՀ քաղաքացիները չեն կարող անցնել հանրային ծառայության, սակայն, նրա կարծիքով սա կիստա քայլ է։
«Ողջունելի քայլ է, սակայն կիսատ է։ Կհորդորեի ավելի առաջ գնալ և ընդհարնապես առաջիկա տարիների ընթացքում ամրագրվեր մի այնպիսի դրույթ, որ այն անձիք, ովքեր այս կամ այն հանգամանքի բերումով չեն անցել զինծառայության, նրանք ընդհանրապես չեն կարող անցնել հանրային ծառայության։ Իմ կարծիքով սա սոցիալական արդարության տեսանկյունից շատ ավելի կարոևր և արդարացի մոտեցում կլիներ»։
Նորայր Նորիկյանը մտահոգիչ համարեց ևս մեկ հանգամանք. « «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում դրույթ է սահմանվել, որի համաձայն բուհերում սովորող ուսանողները, ովքեր ցանականում են տարկերտում ստանալ, պարտադիր պայմանագիր են կնքում ՀՀ ՊՆ հետ, ուսումը ավարտելուց հետո ՊՆ կողմից նախատեսված վայրում անցնում է զինվորական՝ ծառայության սպայի կարգավիճակով։ Բայց հանկարծ, եթե ցանկանում են ծառայության ընթացքում խզել պայմանագիրը, պաշտպանության նախարարն իրավունք է ստանում կոչումազրկել նշված սպաներին և ուղարկել պարտադիր ժամկետային զինծառայության՝ շարքայինի կարգավիճակով։ Կարծում եմ՝ այստեղ լուրջ հոգեբանական խնդիր ենք ստեղծելու զինված ուժերում»։
Հանդիպմանը ներկա Հայ-ռուսական համալսարանի դասախոս, տեխնիկական գիտությունների թեկնածու Սուրեն Էյրամջյանի մտահոգություններն ավելի շատ կապված են տարկետման իրավունքի դրույթի հետ։
«Անդրադառնամ այն շեշտադրմանը, թե դա արվում է բանակի համալրման համար, պետք է նկատենք, որ այսօր ասպիրանտուրայում սովորելու և տարկետում ստանալու իրավունքը տրվում է ընդհամենը 140 հոգու, և եթե նույնիսկ ընդունենք այն կանխավարկածը, որ այդ 140-ի մեծամասնությունը ընդունվում են ծառայությունից խուսափելու համար, միևնույն է այդ թիվն առ ոչինչ է ԶՈւ-ի մասշտաբների համեմատ: Եթե ընդունենք, որ 140-ից միայն 10-ը կդառնան գիտնականներ, այն այնուամենայնիվ շատ ավելի մեծ օգուտ է գիտությանն ու պետությանը, քան՝ վերջիններիս ծառայությունը ԶՈւ-ում: Էլ չեմ ասում, որ ունենք պրոֆեսորա-դասախոսական անձնակազմի երիտասարդացման խնդիր, որը նույնպես վտանգված է»:
Ինչ վերաբերում է այն կարծիքին, թե ծառայությունից հետո սովորել ցանկացողներն ավելի եռանդով կսովորեն, դասախոսը նշեց, որ այդպես չէ իրանականում. «Բուհերում միշտ կան առանձին անվճար տեղեր ծառայությունից հետո սովորել ցանկացողների համար, և այնտեղի դիմորդների թիվը երբեք մեծ չի»։
Նա հավելեց, որ եթե ժամկետային ծառայության անցնեն միայն 18-ամյա երիտասարդները, դա կհանգեցնի ծառայողների կրթական ցենզի իջեցմանն ու կազդի բարոյահոգեբանական մթնոլորտի վրա։
Հարակից հրապարակումներ`
- «Պաշտպանության մասին» օրենքի նախագիծը կներառվի ԱԺ մեծ օրակարգ
- Բողոքի ակցիա՝ տարկետման իրավունքի վերացման օրինագծի դեմ
- «Այս օրինագծով բանակ մտնողները ուղղակի դառնալու են զենք բռնող շարքայիններ». քննարկում
- «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում ՊՆ-ն ընդունում է դիմումներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան