Brent նավթի մեկ բարելի գինը գերազանցել է 57 դոլարը
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գներն աճում են: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն:
Մասնավորապես, Նյու Յորքի ապրանքային բորսայում թեթև տեսակի WTI նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքներն աճել են 0,48%-ով՝ կազմելով 52,09 դոլար՝ մեկ բարելի դիմաց։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսներն էլ աճել են 0,24%-ով՝ հասնելով բարելի համար 57,89 դոլարի:
Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր: