«Սամվել Բաբայանն ընդհանրապես դրա հետ կապ չունի»
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական նիստը: Այսօր հարցաքննվել են գործով ամբաստանյալներ Սանասար Գաբրիելյանը, Արմեն Պողոսյանը:
Սանասար Գաբրիելյանը հայտարարեց, որ ինքն է նախաձեռնել Իգլա»-ի ձեռքբերումը՝ բանակին նվիրելու համար:
«Հասնում եմ Թալիշ, տեսնում եմ՝ ինչ է կատարվում պոստերում, ուզում եմ օգնել: Ես հրամանատար եմ, գիտեմ, թե ինչի պակաս կա: Էդ որ ես եմ առնում, նվեր եմ տալիս, վատ բան եմ անում: Բանակին որ նվեր ենք անո՞ւմ, վա՞տ ենք անում»,- ասաց Ս. Գաբրիելյանը:
Նախագահող դատավոր Արշակ Վարդանյանի հարցին, թե ավելի ողջամիտ չէր գումարով օգնելը, ամբաստանյալն ասաց. «Չգիտե՞մ, թե ուր է գնում այդ գումարը»:
Հրապարակվեց նաև Արմեն Պողոսյանի նախաքննական ցուցմունքները: Այնուհետև փաստաբանի հարցին, թե ի՞նչ ենթադրության եկաք դատաքննության ժամանակ, նա ասաց. «Սամվել Բաբայանն ընդհանրապես դրա հետ կապ չունի»:
Դատավորի հարցին, թե նոր բան կա՞, որի հիման վրա հակառակ հետևության եկաք, որ Ս. Բաբայանը դրա հետ կապ չունի, Ա. Պողոսյանն ասաց. «Սանասարի ցուցմունքները լսելով՝ հասկացա: Եվ ոչ միայն, նաև ամբողջ դատաքննության ընթացքից»:
Սամվել Բաբայանը ձայնալարերի հետ կապված խնդիր ուներ, նա չհարցաքննվեց: Նիստը կշարունակվի հոկտեմբերի 30-ին:
Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:
Սանասար Գաբրիելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել և պահել ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր:
Արմեն Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել և պահել ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր:
Հարակից հրապարակումներ`
- Դատական հաջորդ նիստին հարցաքննվելու է Սամվել Բաբայանը
- Սա զենք, զինամթերք չի կարող կոչվել. Սամվել Բաբայան
- «Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում. Սամվել Բաբայան
- «Բա մեզ ե՞րբ է ձեռք տալիս, դա չեք ուզում իմանա՞լ». Սամվել Բաբայանը՝ դատավորին
- Մեկնարկել է «Սամվել Բաբայանի և մյուսների գործով» դատական առաջին նիստը
- Հույս ունենք՝ դատարանը բոլոր փաստերն օբյեկտիվորեն կգնահատի. Սամվել Բաբայանի պաշտպան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան