Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած օրենքներ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Ռուսաստանի Դաշնության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև «Պաշտպանական համակարգեր» միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբի ստեղծման մասին» 2000 թվականի փետրվարի 11-ի համաձայնագրում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին, «Ռուսաստանի Դաշնության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև «Պաշտպանական համակարգեր» միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբի ստեղծման մասին» 2000 թվականի փետրվարի 11-ի համաձայնագրին Հայաստանի Հանրապետության կառավարության միանալու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին, «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքները:
Լուրը՝ ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջից:
Հարակից հրապարակումներ`
- «Ազատ դեմոկրատներ»-ն անընդունելի են համարում ՀՀ-ՌԴ ԶՈՒ միացյալ խմբավորում ստեղծելու համաձայնագիրը
- Համաձայնագիրը չի ենթադրում սուվերենության որևէ էլեմենտի զիջում. Արման Սաղաթելյան
- ՀՀ և ՌԴ ԶՈւ միացյալ խմբավորման մասին համաձայնագիրը Արցախին չի վերաբերում. Արտակ Զաքարյան
- Վլադիմիր Պուտինը հայ-ռուսական միացյալ զորախմբի համաձայնագիրը ներկայացրել է Պետդումայի վավերացմանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան