ԱՀԿ-ն չեղյալ է համարել Զիմբաբվեի նախագահին բարի կամքի դեսպան նշանակելու որոշումը
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուհաբեին ԱՀԿ բարի կամքի դեսպան նշանակելու իր որոշումը չեղյալ է համարել` քննադատությունների կտրուկ ալիքից հետո:
«Ինտերֆաքսը» գրում է՝ ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյսուսն իր հայտարարությունում ասել է, որ լսել է բոլոր նրանց կարծիքը, ովքեր մտահոգություն էին հայտնել Մուհաբեի նշանակման առիթով:
Նրա խոսքով՝ Զիմբաբվեի կառավարության հետ խորհրդակցություններ են անցկացվել և որոշում է կայացվել, որ Մուգաբեի կարգավիճակը չի համապատասխանում ԱՀԿ-ի շահերին:
Գեբրեյսուսը հավելել է, որ պատրաստ է աշխատել ցանկացած երկրի և նրանց ղեկավարների հետ՝ ի շահ առողջապահության զարգացման:
Աղբյուրը նշում է նաև, որ Զիմբաբվեի 93-ամյա նախագահի 30 տարի երկիրը ղեկավարելու ընթացքում առողջապահական համակարգը անկում է ապրել, բուժաշխատողները հաճախ աշխատավարձ չեն ստանում, երկրում դեղերի պակաս կա: