
Գորգերի նվիրաբերման հանդիսավոր արարողություն՝ Գանձասարի վանքում
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը այսօր Գանձասարի վանքում մասնակցել է Արցախի եկեղեցիներին հայկական ոճով գորգերի նվիրաբերման հանդիսավոր արարողությանը:
ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել ինչպես նախաձեռնության հեղինակներին, այնպես էլ բոլոր այն մարդկանց, ովքեր ներգրավված են դրա իրականացման գործում՝ նշելով, որ այն ունի մշակութային, ազգագրական, ինչպես նաեւ կարեւոր հասարակական նշանակություն: