Հայտնի ֆուտբոլիստ Կախա Կալաձեն ընտրվել է Թբիլիսիի քաղաքապետ
Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ, «Միլան» և «Դինամո»
ֆուտբոլային ակումբների նախկին խաղացող Կախա Կալաձեն ընտրվել է Թբիլիսիի քաղաքապետ: Այս մասին հայտնում է life.ru-ն:
Կալաձեի օգտին քվեարկել է ընտրություններում մասնակցություն ունեցած շուրջ 203 հազար քաղաքացի, ինչը կազմում է ձայների 51.06 տոկոսը: Ֆուտբոլիստը առաջադրվել է իշխող կուսակցությունից՝ «Վրացական երազանք»-ից:
Ընդհանուր առմամբ, Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնի համար պայքարել է 13 թեկնածու:
Կախա Կալաձեին հաջորդել է անկուսակցական Ալեկո Էլիսաշվիլին՝ ստանալով ձայների 17,46 տոկոսը, երրորդ տեղում «Միասնական ազգային շարժման» կուսակցությունից առաջադրված Զաալ Ուդումաշվիլին է, որը հավաքել է ձայների 16,53 տոկոսը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան