Կոնվերս բանկի ակցիան՝ արտերկրից դրամական փոխանցումներ ստացողների համար
Կոնվերս Բանկը գործարկել է ակցիա արտերկրից պարբերաբար դրամային փոխանցումներ ստացող հաճախորդների համար:
«Ակցիայի շրջանակներում Կոնվերս Բանկը հաճախորդներին է առաջարկում փոխանցված գումարները ստանալ Տրանսֆեր վճարային քարտերով և օգտվել արժույթի՝ արտոնյալ պայմաններով փոխարկման հնարավորությունից:Մասնավորապես, մինչև դեկտեմբերի 30-ը դոլարը կփոխարկվի բանկում գործող կանխիկի առքի փոխարժեքից 1, եվրոն՝ 2 դրամով, իսկ ռուբլին՝ 10 լումայով ավելի բարձր փոխարժեքով»,- հայտնել են բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ հավելելով, որ ակցիայի շրջանակում հաճախորդներին Trasnfer քարտ է տրամադրվելու անվճար:
Զուգահեռաբար, վերջին երկու ամիսներին նվազագույնը 200000 դրամ ընդհանուր գումարի 3 և ավելի փոխանցում ստացած հաճախորդներին ակցիայի շրջանակներում մինչեւ 500 հազ. դրամի չափով վարկային սահմանաչափի հնարավորություն է ընձեռվելու, իսկ MasterCard Standard՝ քարտ է տրամադրվելու գործող սակագնից 50%-ով ցածր գնով և սպասարկման վճարով:
Ակցիայի մանրամասներն այստեղ։
Հարակից հրապարակումներ`
- «Լավագույն լուծումներ՝ նոր գիտելիքների կիրառմամբ». Կոնվերս Բանկ
- Կոնվերս Բանկը վերանայել է հիփոթեքային վարկավորման պայմանները
- Կոնվերս Բանկը նոր և գործող MasterCard քարտապանների համար գործարկել է ակցիա
- Կոնվերս Բանկի «Սայաթ Նովա» մասնաճյուղը վերսկսել է բնականոն աշխատանքը
- Քննչական կոմիտե. Կոնվերս բանկից մոտ 96 մլն դրամ են հափշտակել
- Կոնվերս բանկի Խորհրդի հերթական արտագնա նիստը կայացել է Գյումրիում
- Կոնվերս բանկում ներդրվել է ISO տեղեկատվական անվտանգության համակարգ
- Կոնվերս Բանկը մասնակցել է Արմենիա Էքսպո 2017 ամենամյա ցուցահանդեսին
- Կոնվերս Բանկը «Շիրակացու ճեմարան»-ում բնական գիտությունների լաբորատոր համալիր է բացել
- Կոնվերս Բանկն ավարտել է թողարկած կորպորատիվ դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
- Կոնվերս Բանկը շնորհավորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Էօրնեկեան հանրակրթական դպրոցի աշակերտներին
- Կոնվերս Բանկի անակնկալը՝ Yell Extreme Park-ի տարեդարձի հյուրերին