Սամցխե-Ջավախքում ՏԻՄ ընտրությունների ժամանակ հաղթած քաղաքապետներն են
Վրաստանում հոկտեմբերի 21-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքների համաձայն, Սամցխե-Ջավախքում հաղթել է իշխող կուսակցությունը՝ «Վրացական երազանք` Դեմոկրատական Վրաստան»:
akhaltskha.net-ի հաորդմամբ, Սամցխե-Ջավախքի 5 շրջաններում ընտրված քաղաքապետների ցանկը հետևյալն է․
Ախալցխա — Զազա Մելիքիձե՝ 69.24%
Ախալքալաք — Յուրի Անանյան՝ 58.62%
Նինոծմինդա – Անիվարդ Մոսոյան՝ 75.35%
Ադիգենի — Զաքարիա Էնդելաձե՝ 60.51%
Ասպինձա — Ռոստոմ Մագրաքվելիդզե՝ 56.4
Ինչ վերաբերում է Բորժոմիի քաղաքապետարանին, ապա այնտեղ հավանաբար երկրորդ փուլ է լինելու: Պայքարը կընթանա «Վրացական երազանք» կուսակցության թեկնածու Լևան Լիպարտի և «Վրաստանի հայրենասերների դաշինք» կուսակցության թեկնածու Զազա Չաչանիձեի միջև:
Ախալցխայի շրջանից, նախնական տվյալներով, քաղաքապետարանի կազմի մեջ անցել է 6 հայազգի մաժորիտար պատգամավոր։ Մոտակա ժամանակներս պարզ կդառնա նաև ցուցակով ընտրված պատգամավորների ցանկը։
Հարակից հրապարակումներ`
- Ջավախքահայ 3 գործիչներն անարգել կերպով մասնակցում են ՏԻՄ ընտրություններին. հայազգի պատգամավոր
- Ախալքալաքի ՏԻՄ ընտրություններից առաջ հայ 3 թեկնածուների դեմ PR արշավ է սկսվել. վրացագետ
- Ջավախքի 6 քաղաքում քաղաքապետի պաշտոնում առաջադրված թեկնածուներից 14-ն ազգությամբ հայ են
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան