Տնտեսագետ. Հույս ունեմ, որ ԵՄ պաշտոնյաները հետևողական կլինեն
«Որևէ փաստաթուղթ չի կարող Հայաստանի տնտեսության վրա էականորեն ազդել կամ չազդել, օգտակար լինել,... եթե չկա Հայաստանի Հանրապետության իշխանությունների կամքը»,-ասաց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:
Նա մասնակցում էր «Հայաստան-ԵՄ համաձայնագրի տնտեսկան բաղադրիչը․ նոր հնարավորություներ ու խնդիրներ» թեմայով քննարկմանը:
Խաչատրյանը հույս հայտնեց, որ հրապարակված փաստաթուղթը կստորագրվի և չի դառնա հերթականը, որը որևէ ազդեցություն չի ունենա տնտեսական կյանքի զարգացման վրա:
«Հույս ունեմ, որ այս փաստաթուղթը մեր կյանքում գոնե իրականություն կդառնա, որովհետև ԵՄ-ն՝ հատկապես Արևելյան գործընկերության շրջանակում աշխատանքի ընթացքում մեծ փորձ է ձեռք բերել և ծանոթ է տիրող իրավիճակին»,-ասաց տնտեսագետը:
Խաչատրյանն ընդգծեց, որ եվրոպացիները հենց այնպես ֆինանսական որևէ աջակցություն չեն ցուցաբերի: Դրական արդյունքների համար անհրաժեշտ է, որպեսզի իշխանությունները բարեխղճություն դրսևորեն:
«Իրենք շատ լավ գիտեն, թե Հայաստանում ինչ կոռուպցիոն ռիսկեր կան, թե իշխանություններն ինչպես են կարողանում խոստումներ տալ, հետո չիրականացնել: Ես հույս ունեմ, որ ԵՄ պաշտոնյաները հետևողական կլինեն այս փաստաթղթի իրականացման գործում»,-ասաց նա:
Տնտեսագետն առայժմ չի պատկերացնում, թե ինչպես է լինելու Հայաստան-ԵԱՏՄ և Հայաստան-ԵՄ համագործակցության համատեղելիությունը:
«Օրինակ մի կետ կա, որտեղ ասված է, կողմերը չպետք է խտրականություն կիրառեն ներմուծվող արտադրանքի ու նմանատիպ տեղական արտադրանքի միջև: Այսօր բացեր կան»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Հայտարարություն՝ ԵՄ-ՀՀ ստորագրվելիք համաձայնագրի վերաբերյալ
- ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել է ՀՀ - ԵՄ համաձայնագիրը
- Մոսկվան այլևս չի ցանկանա խանգարել ՀՀ-ԵՄ փաստաթղթի ստորագրմանը «Առավոտ»
- ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը բրյուսելյան գագաթաժողովի հիմնական ձեռքբերումներից կարող է լինել. Նալբանդյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան