«Պաշտպանության մասին» օրենքի նախագիծը կներառվի ԱԺ մեծ օրակարգ
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը կողմ քվեարկեց «Պաշտպանության մասին» օրենքի նախագծին, որը լրամշակված տեսքով կներկայացվի ԱԺ խորհրդի նիստ և ԱԺ մեծ օրակարգ:
Հանձնաժողովի նիստին պատգամավորների կողմից ներկայացված մի շարք առաջարկություններ, ընդգրկվեցին օրենքի նախագծում կամ հակառակը, մերժվեցին:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշեց, որ մոտակա ժամերին դրանք կներառվեն օրենքի նախագծում և կներկայացվեն ԱԺ խորհրդի նիստին:
Հանձնաժողովն անցավ օրակարգի հաջորդ հարցին, և քննարկման ներկայացվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի նախագիծը»:
Հիմնական զեկուցող Վիգեն Սարգսյանը նշեց, որ օրենքի նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել ՀՀ զինված պաշտպանության արդյունավետությունը, բարձրացնել քաղաքացիների վստահությունը պարտադիր զինվորական ծառայության նկատմամբ, քաղաքացիների մոտ խթանել պարտադիր և պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու դրսևորումը, ինչպես նաև նպաստել «Ազգ-Բանակ» գաղափարախոսության ամբողջական իրացմանը:
Նախարարը տեղեկացրեց, որ օրինագծով սահմանվում են պարտադիր և պայմանագրային զինվորական ծառայության կազմակերպման և իրականացման, պարտադիր զինվորական ծառայությանը նախապատրաստման, զինապարտների առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության, պարտադիր զինվորական ծառայությունից ազատումների և տարկետումների, զինծառայողներին պաշտոնի նշանակման և ազատման, զինվորական կոչումների շնորհման, զինվորական ծառայությունից արձակելու և այլ հարաբերությունները, պահեստազորում հաշվառման կարգը, պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումները և դրանցում քաղաքացիներին ներգրավվելու ընթացակարգերը, զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների և նրանց հավասարեցված անձանց իրավական և սոցիալական երաշխիքները:
Հարակից հրապարակումներ`
- Կամավորականությունը լիարժեք կարգավորման հիմքով պետք է տեղ գտնի օրենսդրության մեջ. Վիգեն Սարգսյան
- «Զորահավաքի լիազորությունը Գլխավոր շտաբից կփոխանցվի ՊՆ-ին» Վիգեն Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան