18-ամյա պատանին իրավունք ունի որոշելու՝ ուզո՞ւմ է եղբոր մոտ առաջնագծում ծառայել, թե ոչ. նախարար
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը կարծում է, որ երկու եղբայրների՝ միևնույն վաշտում ծառայելու խնդրին բանակը չպետք է միջամտի, պետք է միջամտի օրենքը։ Այս մասին նա ասաց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ:
Պատգամավորի խոսքով, շատ հնարավոր է, որ ծնողը չի ցանկանում` իր երկու տղաներն էլ առաջնագծում ծառայեն։
Հիմնական զեկուցող, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ի պատասխան նկատեց, որ 18 տարեկան հասուն պատանին իրավունք ունի որոշում կայացնելու՝ ուզո՞ւմ է եղբոր մոտ առաջնագծում ծառայել, թե ոչ։
«Իր հետ կապված հարցերի որոշումը իրեն պետք է վստահենք։ Ինքը ծնողի հետ կխորհրդակցի, թե ոչ՝ իր ու ընտանիքի գործն է», - նշեց նախարարը։
Ֆելիքս Ցոլակյանը նաև նկատեց՝ ի տարբերություն 20 տարվա ծառայության պայմանագրի, 10 տարով ՊՆ-ի հետ պայմանագիր կնքելու և ծառայելու դեպքում անձը թոշակ չի ստանա։
Վիգեն Սարգսյանը պատասխանեց, որ 18 տարեկանը լրացած անձանց պետք է ընտրելու հնարավորություն տալ՝ ասվածը հիմնավորելով այն հանգամանքով, որ նրանցից շատերը կարող են պատրաստ չլինել երկարաժամկետ ծառայության։
Նախարարի համոզմամբ` սպաների համար նախատեսվող արտոնությունները լրացուցիչ խթան կհանդիսանան, որ քաղաքացիները երկարաժամկետ պայմանագրեր կնքեն։
Հարակից հրապարակումներ`
- «Պաշտպանության մասին» օրենքի նախագիծը կներառվի ԱԺ մեծ օրակարգ
- Կամավորականությունը լիարժեք կարգավորման հիմքով պետք է տեղ գտնի օրենսդրության մեջ. Վիգեն Սարգսյան
- «Զորահավաքի լիազորությունը Գլխավոր շտաբից կփոխանցվի ՊՆ-ին» Վիգեն Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին