Մեղադրական եզրակացության մեջ գրված չէ, որ պահանջվել է իշխանափոխություն. Արամ Մանուկյան
«Ես ծանոթացել եմ «մեղադրական եզրակացությանը»: Այդտեղ 500 էջանոց հեքիաթ է, չգիտեմ՝ իրենք կազմելուց առաջ գործն ուսումնասիրել են, թե ոչ, ինչեր են գրել»,- ՊՊԾ գնդի գրավմանը մասնակցած խմբից 11 անդամի դատավարությանն ասաց ամբաստանյալ Արամ Մանուկյանը:
Նա նշեց, որ «մեղադրայալ եզրակացություն կոչեցյալն ընդամենը զակազ է», պատվեր, և որ չեն ընդունում այդ մեղադրական եզրակացությունը:
«Մեղադրական եզրակացության մեջ նշված է, որ ինձ վնասազերծել են, սակայն գրված չէ, թե ինչ գործողություն կատարելու ժամանակ, ինչու 10-րդ օրը, ոչ թե առաջին օրը: Մանրուքներ կան, որոնք այդքան էլ մանրուք չեն, պետք է խորանալ:
Գրված են զենքերի կոդեր, կրակված փամփուշտների մասին, ոնց որ գնացել ենք այնտեղ փամփուշտներ կրակելու կամ փամփուշտների տվյալներ տալու:
Էդ ա՞ մեր գործողությունների իմաստը եղել: Գրված չէ, որ պահանջվել է իշխանափոխություն: Առհասարակ ոչինչ գրված չէ»,- ասաց Արամ Մանուկյանը:
Փաստաբան Հարություն Բաղդասարյանն ասաց, որ իրենց վստահորդերին մտահոգում է, որ դատախազությունը՝ մեղադրանքի կողմը, ըստ էության, չի բացահայտել հանցագործությունը ծնող պահանջները, մինչդեռ Քրեադատավարական օրենքը պարտավորեցնում է մեղադրանքը ստորագրող դատախազին անդրադառնալ այդ հարցերին:
«Այս հարցն եմ բարձրացնում՝ դատախազից պարզել, թե արդյո՞ք դատախազությունը քննարկման առարկա դարձրել է հանցագործությունը ծնող պատճառները, գործողություններ կատարե՞լ է դրանց հետևանքները վերացնելու ուղղությամբ: Սա մեր առայժամ բարձրացրած հարցն է, ոչ թե որպես բացարկի միջնորդություն դատախազին, այլ հայտարարություն, որի արդյունքում հնարավոր է նաև ներկայացվի միջնորդություն»,- ասաց փաստաբանը:
Դատավորն ասաց, որ բացարկի միջնորդություն չկա, իսկ պարզաբանումներին կանդրադառնան դատավարության ընթացքում: Այնուհետև ամբաստանյալները մեղադրողնեին բացարկ հայտնելու միջնորդությամբ հանդես եկան:
Ամբաստանյալներից մեկը դիմելով դատավորին՝ ասաց. «Այս դատարանը հայոց դատարանը չէ, զինանշանն ու եռագունը, որ ձեր մեջքի հետևում է, գլխավերևում, ձեր մոտ չպետք է լինեն, այլ լինեն մեզ մոտ, ձեզ մոտ ճիշտ կլինի չիբուրաշկի նկարը կախեք, որովհետև չիբուրաշկի դատարանն է սա»:
Հարակից հրապարակումներ`
- Կարծում եմ՝ ձեր մոտ անաչառությունն ավելի դրական է. ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալը՝ դատավորին
- ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալին տեղափոխել են հիվանդանոց
- ՊՊԾ գնդի գրավման գործից անջատված մասը մակագրվել է դատավոր Մեսրոպ Մակյանին
- ՊՊԾ գնդի գրավման 14 անդամի գործը ևս կիսվեց
- ՊՊԾ գնդի գրավման գործից անջատված երրորդ մասը մակագրվել է դատավոր Արթուր Օհանյանին
- ՊՊԾ գնդի գրավման 18 անդամի գործը կիսվեց
- «Մի բռնաբարեք իրավունքը», «Ազատություն Արտուշ Գաբրիելյանին». ՊՊԾ գնդի գրավման գործով նիստը հետաձգվեց
- ՊՊԾ գնդի գործով ներգրավված պաշտպանները պահանջագիր են ներկայացրել դատավոր Ա.Գաբրիելյանին
- 15 փաստաբան չի ներկայացել ՊՊԾ գնդի գործով դատական նիստին
- ՊՊԾ գնդի գործով դատավորը նիստը հետաձգեց
- Մեզ ահաբեկում են. ՊՊԾ գնդի գրավման գործով պաշտպան
- Միանշանակ է, որ այս գործը փակուղի եք մտցնում. ՊՊԾ գնդի գործով փաստաբանը՝ դատավորին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան