Թուրք լրագրողը ծաղրել է ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբի երկրպագուներին
Թուրքական «Sabah» թերթի սյունակագիր Մևլութ Թեզելն անդրադարձել է Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի ժամանակ ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբի երկրպագուների ցուցադրած պաստառին: Այս մասին գրում է «Էրմենիհաբեր»-ը:
Նշվում է, որ ադրբեջանական ակումբի երկրպագուները իսպանական «Ատլետիկո Մադրիդ» թիմի հետ խաղի ժամանակ, իրենց ձեռքում A4 ձևաչափի 7 հատ թուղթ էին պահել, որոնց վրա գրված է եղել ադրբեջանական ակումբի անվանումը:
Թեզելը ծաղրելով ադրբեջանցի երկրպագուների մտահաղացումը, գրում է.
«Ֆուտբոլի պատմության մեջ ամենաաղքատ, ամենաճղճիմ և ամենազավեշտալի պաստառն էր: Ոչի՛նչ, թող նրանք էլ կամաց-կամաց սովորեն ֆուտբոլային մշակույթը»:
«Yeniakit»-ը տեղեկացնում է, որ վերոնշյալ խոսքերը խիստ քննադատության են ենթարկվել Թուրքիայում: Իսկ կարճ ժամանակ անց հոդվածը հեռացվել է թուրքական իշխանամետ և Թուրքիայի նախագահի «խոսափողը» հանդիսացող «Sabah»-ից:
Ադրբեջանական և իսպանական ակումբների միջև հանդիպումը ավարտվել էր 0-0 հաշվով:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում