Կարծում եմ՝ ձեր մոտ անաչառությունն ավելի դրական է. ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալը՝ դատավորին
Շենգավիթի դատարանում մեկնարկել է ՊՊԾ գնդի գրավմանը մասնակցած խմբից 11 անդամի՝ Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյան, Գևորկ Իրիցյանի, Թորոս Թորոսյանի գործով դատավարությունը: Նախագահող դատավորն է Արթուր Օհանյանը:
Հիշեցնենք, որ երեք շաբաթ առաջ որոշում ընդունվեց ՊՊԾ գնդի գրավման գործը բաժանել երեք առանձին վարույթների: Այսօր մեկնարկեց այդ երեքից առանձնացված մի վարույթի քննությունը:
Արթուր Օհանյանը հայտարարեց, որ նախատեսում են Շենգավիթ համայնքի դատարանում ամեն երեքշաբաթի ժամը 11:30-ին դատական նիստեր անցկացնել:
Նիստում նախ ճշտվեց ամբաստանյալների ինքնությունը:
Դատավորը հետաքրքրվեց ամբաստանյալ Վարդան Գերավետյանից, թե ինչպե՞ս է առողջական վիճակը: Նա պատասխանեց. «Առողջական վիճակս քանի գնում վատանում է, որովհետև պահման պայմանները նույնանման են. դատապարտվածների, այսպես ասած, մի քանի անգամ քրեորեն պատժված մարդկանց հետո նույն պայմաններում ենք գտնվում, թեև ինչպես դուք ասացիք, կա անմեղության կանխավարկած, մենք կալանավորման մեջ ենք»:
Ամբաստանյալ Մարտիրոս Հակոբյանը ներկայանալուց հետո ասաց, որ իրեն դատարան բերում են շղթայակապված: «Կասկածյալները կամ մեղադրյալները եթե տեղափոխվում են հատուկ նշանակության մեքենաներով, այդ անձանց շղթայակապ չեն ուղեկցում, առավել ևս երբ որ չորս մեքենա ուղեկցում է, մեկն էլ զինված: Նախորդ դատարանում ոչ մեկ ուշադրության չդարձրեց: Կարծում եմ՝ ձեր մոտ անաչառությունը համեմատաբար մի քիչ ավելի դրական է, քան նախորդ դատավորինը, այդ հարցը ձեր միջոցով կարող ենք բարձրացնել»,- ասաց Մ. Հակոբյանը:
Հարակից հրապարակումներ`
- ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալին տեղափոխել են հիվանդանոց
- ՊՊԾ գնդի գրավման գործից անջատված մասը մակագրվել է դատավոր Մեսրոպ Մակյանին
- ՊՊԾ գնդի գրավման 14 անդամի գործը ևս կիսվեց
- ՊՊԾ գնդի գրավման գործից անջատված երրորդ մասը մակագրվել է դատավոր Արթուր Օհանյանին
- ՊՊԾ գնդի գրավման 18 անդամի գործը կիսվեց
- «Մի բռնաբարեք իրավունքը», «Ազատություն Արտուշ Գաբրիելյանին». ՊՊԾ գնդի գրավման գործով նիստը հետաձգվեց
- ՊՊԾ գնդի գործով ներգրավված պաշտպանները պահանջագիր են ներկայացրել դատավոր Ա.Գաբրիելյանին
- 15 փաստաբան չի ներկայացել ՊՊԾ գնդի գործով դատական նիստին
- ՊՊԾ գնդի գործով դատավորը նիստը հետաձգեց
- Մեզ ահաբեկում են. ՊՊԾ գնդի գրավման գործով պաշտպան
- Միանշանակ է, որ այս գործը փակուղի եք մտցնում. ՊՊԾ գնդի գործով փաստաբանը՝ դատավորին
- Կմնամ դահլիճում, բայց պաշտպանություն չեմ իրականացնի. ՊՊԾ գնդի գործով հանրային պաշտպան
- Պարզվել է ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ Հակոբ Մկրտչյանին ծանր մարմնական վնաս պատճառած անձի ինքնությունը
- ՊՊԾ գնդի գրավման գործով դատական սանկցիայի ենթարկվեց միանգամից 9 փաստաբան
- Պաշտպանները բացարկ հայտնեցին ՊՊԾ գրավման գործով դատավոր Արտուշ Գաբրիելյանին