
FIFA The Best-ի մրցանակակիրները
Լոնդոնում նախօրեին կայացել է Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիայի՝ ՖԻՖԱ-ի 2017 թվականի մրցանակաբաշխությունը։ 2017-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Պարտուգալիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն: Տարվա լավագույն մարզիչ է ճանաչվել «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը, տարվա լավագույն դարպասապահ՝ «Յուվենթուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը։
Հոլանդացի Լիկե Մարտինսը դարձել է տարվա լավագույն ֆուտբոլիստուհի, կանանց ֆուտբոլի տարվա լավագույն մարզիչ է ճանաչվել Հոլանդիայի կանանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Սարինա Վիգմանը։