Ավելի շատ ռուսական գազ, բայց՝ նույն գնով
Այսօր Երևանում կայացած բանակցությունների ընթացքում որոշում է ընդունվել, որ 2018 թվականին Հայաստանի համար ռուսական գազի գինը չի փոխվելու, մնում է նույնը՝ 1000 խմ գազի դիմաց՝ 150 դոլար: ՀՀ կառավարությունում Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Կարեն Կարապետյանի և Դմիտրի Մեդվեդևի հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը:
Նա նաև հույս հայտնեց, որ Հայաստանին մատակարավող ռուսական գազի ծավալները կավելանան:
«Մենք նման տենդենց ենք նկատել այս տարվա ընթացքում: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մատակարավող գազի ծավալերն ավելացել են»,- նշեց նա:
Ալեքսեյ Միլլերի խոսքով, սա նաև վկայում է այն մասին, որ Հայաստանի տնտեսությունը զարգանում է, քանի որ գազի, էլեկտրաէներգիայի ծավալների աճը նշանակում է տնտեսության աճ:
Հարակից հրապարակումներ`
- Մեդվեդև. Ամեն ինչ շատ լավ է
- ՌԴ վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին
- Մեդվեդևը ժամանեց
- Մեդվեդևի այցի ընթացքում փաստաթղթեր են ստորագրվելու
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան