Բակո Սահակյան. Նման ձեռնարկումների միջոցով մեր պատմամշակութային ժառանգությունը զարգանում է
Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել հայկական ազգային ոճով գորգերի նվիրաբերման հանդիսավոր արարողություն:
Արցախի նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել Վատիկանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանին և «Մեգերյան Կարպետ» ընկերության նախագահ Րաֆֆի Մեգերյանին՝ նախաձեռնությունը կյանքի կոչելու համար, ընդգծելով, որ նման ձեռնարկումների միջոցով մեր պատմամշակութային ժառանգությունը ոչ միայն ներկայացվում է մեր հանրությանն ու աշխարհին, այլև պահպանվում ու զարգանում է:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, երկրի ղեկավարի խոսքով՝ այս գեղեցիկ գորգերի պատրաստումը քրտնաջան աշխատանք է, որում ներգրավված է մեծ, համախմբված և հայրենասեր թիմ:
Բակո Սահակյանը նշել է, որ այդ աշխատանքը մնայուն է և ծառայելու է մեր ժողովրդին տասնամյակներ շարունակ՝ որպես ազգային պատմամշակութային ժառանգության բաղկացուցիչ մաս:
Նույն օրը Նախագահը հյուրերի հետ քննարկել է Արցախում գորգագործության զարգացմանը վերաբերող հարցեր և այս գործում կարևորել «Մեգերյան Կարպետ»-ի պես հայտնի ընկերությունների հետ փոխգործակցությունը:
Միջոցառմանը և հանդիպմանը ներկա էին Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:
Հարակից հրապարակումներ`
- Գանձասարում կայացավ «Գանձասար» գորգերի համալիրի օրհնման արարողությունը
- Գորգերի նվիրաբերման հանդիսավոր արարողություն՝ Գանձասարի վանքում
- Մեգերյանների գերդաստանն ավելի քան չորս սերունդ զբաղվել է հին գորգերի վերականգնումով. 100-ամյա պատմություն
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում