BBC. Ադրբեջանի իշխանությունների կողմից փչած փուչիկը վաղ թե ուշ պայթելու է
BBC լրատվական գործակալության ռուսական ծառայությունը լայնածավալ հոդված է տպագրել Ադրբեջանում տեղի ունեցող արտագաղթի ահռելի տեմպերի մասին ու հիմնական պատճառ նշել է կաշառակերությունը, գործազրկությունը։
Հոդվածում նշվում է, որ ներկայումս ավելի քան 1 միլիոն 147 հազար ադրբեջանցի ապրում Ադրբեջանի սահմաններից դուրս և միայն 760 հազար ապրում է Ռուսաստանում։
Ադրբեջանի պաշտոնական վիճակագրությունը դրական միգրացիայի մասին է վկայում, սակայն փորձագետներն այս թվերին թերահավատորեն են վերաբերվում և զգուշացնում են որակյալ մասնագետների կորստի մասին։
Ըստ տնտեսագետ Տորգուլ Մաշալի՝ վիճակագրական տվյալները իրականության հետ ոչ մի կապ չունեն։
Ադրբեջանը լքելու հիմնական պատճառներից նշվում է հեռանկարի բացակայությունը, ինչպես նաև կոռուպցիան։
BBC-ի հետ զրույցում դասախոս Լյուդմիլան, ով հիմա ապրում է Վարշավայում նշում է, որ Ադրբեջանում ամեն ինչ նորմալ էր ընթանում, սակայն պետության շուրջ պտտվող «բարգավաճման» փուչիկը վաղ թե ուշ պայթելու է ու ամեն ինչ վատ է ընթանալու ու դրա պատճառը կոռուպցիան է։
«Կոռուպցիայի մակարդակը ինձ թույլ չէր տա առաջ գնալ»,-նշել է վերջինս։
Ադրբեջանից արտագաղթելու մյուս պատճառը նշվում է անվտանգության բացակայությունը։ Ադրբեջանցի հոգեբան Ռուստամը մեկնել է Գերմանիա սեպտեմբերին։
«Առաջին անգամ երկիրը լքելու մասին իմ մոտ գաղափարը ծագեց, երբ Բինագադիում հրդեհ եղավ։ Այդ ժամանակ ես վերջնականապես որոշեցի, որ իմ ընտանիքը այստեղ անվտանգ չէ»,-հավելել է Ռուստամը։ Վերջինս մեկնել է Գերմանիա ու ամեն ինչ սկսել զրոյից։
Փորձագետները ահազանգում են, որ վերջին տարիներին արտագաղթելու կառուցվածքն էլ է փոխվել՝ ավելի շատ հեռանում են Եվրոպայում բարձրագույն կրթություն ստանալու համար՝ այսինքն ուղեղների արտահոսք է տեղի ունենում։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան