Գյումրիում ռուս զինծառայողը սպանել է ծառայակցին ու ինքասպան եղել
Գյումրիի ռուսական բազայի պայմանագրային զինծառայողը մահացու վիրավորում է հասցրել ծառայակցին, ապա ինքնասպան եղել:
Հարավային օկրուգի մամուլի ծառայության փոխանցմամբ, դեպքը տեղի է ունեցել Հայաստանի Ալագյազ զորավարժարանում հոկտեմբերի 23-ին:
«Վարժություններից հետո նա կոպտորեն խախտել է անվտանգության կանոնները, ինքնաձիգից կրակ արձակելով սպանել պայմանագրային զինծառայողի: Վախենալով պատասխանատվությունից, սպանել է նաև իրեն»,-գրել է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ հավելելով, որ դեպքի վայրում աշխատում է Հարավային օկրուգի հանձնաժողովը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում