Շարմազանով. Միջազգային կառույցները պարտավոր են դատապարտել Ադրբեջանի կողմից «ՍՊԱՅԿ»-ի կիրառումը
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը խիստ դատապարտել է Ադրբեջանի կողմից զինադադարի հերթական խախտումը՝ հավելելով, որ սա ցույց է տալիս, որ այդ պետությունը նույնիսկ Ժնևի հանդիպումից հետո պատրաստ չէ կառուցողական քայլերի:
Նա այսօր Մեքսիկայից ժամանած պատգամավորներ Բլանկա Մարգարիտա Կուատա Դոմինգեսի, Մարիա Կրիստինա Տերեսա Գարսիա Բռավոյի ու Կառլոս Էռնանդես Միրոնի հետ այցելել է Արցախ, հանդիպել Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ:
ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչության փոխանցմամբ, ԱԺ փոխնախագահը դատապարտել է նաև շփման գծում Ադրբեջանի կողմից «ՍՊԱՅԿ» զինատեսակի կիրառումը, ինչն ակնառու է դարձնում Ադրբեջանի հանցագործ էությունը: Ըստ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալի՝ միջազգային կառույցները պարտավոր են դատապարտել Ադրբեջանի կողմից «ՍՊԱՅԿ»-ի կիրառումը:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը կարևորել է օտարերկրացի պատգամավորների այցելություններն Արցախ և հավելել. «Դրանք ևս մեկ քայլ են Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման ճանապարհին: Նման այցերի միջոցով ժողովրդավար և անկախ Արցախն ու արցախցիների ազատատենչ ոգին աշխարհին առավել ճանաչելի են դառնում»:
Պարոն Շարմազանովն անդրադարձել է նաև միջազգային կառույցներում Արցախի ճանաչման խնդիրը ներկայացնելուն ուղղված ջանքերին և ընդգծել, որ հայաստանցի խորհրդարանականները շարունակելու են օգտագործել անհրաժեշտ բոլոր լծակները` Արցախի ժողովրդի արդար պահանջը խորհրդարանական տարբեր հարթակներում բարձրացնելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ՊՆ. Ադրբեջանը կրկին կիրառել է «ՍՊԱՅԿ» հակատանկային հրթիռ
- Ադրբեջանական զինուժը կիրառել է «Սպայկ» հրթիռներ և ականանետեր. ՊԲ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան