Առաջիկա օրերին կհաստատվի Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի ագրեմանը. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ առաջիկա օրերին առանց բարդությունների կհաստատվի Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի ագրեմանը:
«Գործի «սահունությունն» ապահովել է նրա քավոր ու վաղեմի ընկեր Գագիկ Բեգլարյանը` Չոռնին: Բանն այն է, որ վերջինս ջերմ հարաբերություններ ունի վրացական էլիտայի, հատկապես նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու հետ, որն Իվանիշվիլու շրջապատից է: Բեգլարյանը Ղարիբաշվիլու հետ մտերմացել է իր քավորի՝ Սամվել Կարապետյանի միջոցով։ Ինչ վերաբերում է Սերգեյ Մինասյանին, ապա մեր աղբյուրն ասաց. «Անգործ չի մնա, Սերգեյը լուրջ դիվանագետ է»»,-գրել է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները