Մեդվեդև. Ամեն ինչ շատ լավ է
Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները տարեցտարի դինամիկ կերպով զարգանում են: Լրագրողների հետ հանդիպմանը ամփոփելով ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման արդյունքները՝ հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Նա նշել է, որ տվյալները վկայում են աճի մասին, սակայն հանդիպմանն արձանագրել են, առավել մեծ աճի հնարավորություններ կան:
«Քննարկվել են համատեղ ներդրումային ու այլ ծրագրերի իրականացման հնարավորությունները»,-նշեց Կարապետյանը:
Այսօր ստորագրված փաստաթղթերն էլ, ըստ կառավարության ղեկավարի, նպաստելու են երկու երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը, առևտրատնտեսական հարաբերություններում կարևորել են միջկառավարական հանձնաժողովի դերը, նշել են, որ վերջին շրջանում հանդիպումները կառուցողական են, պարբերական, ինչը նոր խթան է հանդիսանում հարաբերությունների զարգացման համար:
«Մեր բանակցությունները, ինչպես միշտ, շատ կառուցողական էին, բարեկամական: Վստահ եմ, որ մեր պայմանավորվածությունները շուտով իրականություն կդառնան և մենք միայն առաջ կընթանանք»,-ասաց Կարապետյանը, ավելացնելով, որ գոհ են կատարված աշխատանքներից:
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարեց, որ հանդիպման ընթացքում համոզվել են, որ բոլոր ուղղություններով երկու երկրների հարաբերություններում զարգացում կա, ամեն ինչ շատ լավ է:
«Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի արտաքին առևտրատնտեսական առաջատար գործընկերը, երկկողմ առևտրաշրջանառության ծավալաներն ավելանում են, ընդ որում աճը լավ տեմպերով է ընթանում»,-ասաց նա:
Մեդվեդևն ընդգծեց, որ հայ-ռուսական համատեղ ձեռնարկություններ են աշխատում բարձ տեխնոլոգիաների, էներգետիկայի, շինարարության, հեռահաղորդակցության ոլորտներում:
«Մենք նախանշել ենք այն ծրագրերը, որոնց ուղղությամբ առաջիկայում աշխատելու ենք»,-ասաց Մեդվեդևը՝ նշելով հումանիտար, մշակութային ոլորտները:
Մեդվեդևը շնորհակալություն հայտնեց Կարապետյանին լավ աշխատանքի ու հյուրընկալության համար:
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին
- Մեդվեդևը ժամանեց
- Մեդվեդևի այցի ընթացքում փաստաթղթեր են ստորագրվելու
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան