Մեդվեդև. Մեր երկրում շատ հայտնի են հայկական մրգերը, պանիրը
«Գյուղատնտեսության ոլորտում Ռուսաստանի ու Հայաստանի հարաբերությունները լավ են զարգանում: Ակնհայտ է, որ այստեղ դրա համար կան հզոր հիմքեր»,-ի պատասխան ռուսաստանցի լրագրողի հարցի՝ հայտարարեց ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
Նա ասաց, որ իրենց երկրում շատ հայտնի են հայկական մրգերը, հյութերը, պանիրները և մի շարք այլ սննդամթերքներ ու պահածոներ, որոնք տարբերվում են որակով: Հատուկ տեղ է գրավում հայկական ծիրանը:
«Ես հենց նոր ի դեպ իմացա, իմ գործընկերն ասաց, որ ուշահաս ծիրան էլ կա, որի բերքահավաքը հենց այս պահին է»,պատմեց Ռուսաստանի կառավարության ղեկավարը:
Մեդվեդևի խոսքով, լավ պոտենցիալ կան մեծ հնարավորություններ՝ հատկապես հաշվի առնելով այն, որ գյուղատնտեսությունը զարգանալուն զուգահեռ առայժմ պահպանում է սահմանափակումները մի շարք երկրներից սննդամթերքի ներկրումների համար:
Ռուսաստանի վարչապետի խոսքով, դա էականորեն նպաստում է, որ գյուղատնտեսության ոլորտում ընդլայնվեն հարաբերությունները ԵԱՏՄ անդամ գործընկեր երկրների՝ մասնավորապես Հայաստանի հետ:
Մեդվեդևի խոսքով, առայժմ համատեղ խոշոր, առաջադեմ ծրագրեր չունեն վերամշակման ոլորտում:
«Պետք է անպայման զբաղվել դրանով»,-ասաց Մեդվեդևը՝ ավելացնելով, որ քննարկում են գյւողտեխնիկա Հայաստան ներկրելու հարցերը:
Ռուսաստանի վարչապետն ասաց, որ հայաստանցի գործընկերոջ հետ հանդիպմանն այս ոլորտին վերաբերող հարցեր էլ են քննարկվել:
Հարակից հրապարակումներ`
- Մեդվեդև. Ամեն ինչ շատ լավ է
- ՌԴ վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին
- Մեդվեդևը ժամանեց