Շառլ և Աիդա Ազնավուրները կպարգևատրվեն Ռաուլ Վոլլենբերգի մեդալով
Ռաուլ Վոլլենբերգի անվան միջազգային կազմակերպությունը (IRWF) որոշել է պարգևատրել ֆրանսահայ հայտնի շանսոնյե Շառլ Ազնավուրին և նրա քրոջը՝ Աիդային: asbarez.com-ի հաղորդմամբ, նրանց կտրվի Ռաուլ Վոլլենբերգի մեդալ։
Ազնավուրների ընտանիքը այս հեղինակավոր մրցանակին արժանանում է մարդասիրական գործունեության համար: Փարիզում նացիստական օկուպացիայի դժվարին շրջանում Ազնավուրների ընտանիքը՝ մայրը՝ Քնարը, հայրը՝ Միշան, ինչպես նաև հենց իրենք, օգնել են ֆաշիստների կողմից հետապնդվող մարդկանց:
Պարգևատրման արարողությունը կայանալու է հոկտեմբերի 26-ին Իսրայելի նախագահի նստավայրում: Շառլ Ազնավուրին կընդունի Իսրայելի նախագահը:
Շառլ Ազնավուրին ուղեկցելու է որդին՝ Նիկոլասը: Նրանք նաև վերցնելու են Աիդայի մրցանակը, քանի որ չի կարող մասնակցել միջոցառմանը:
Հարակից հրապարակումներ`
- Շառլ Ազնավուրն իր բեմական գործունեության 70-ամյակը կնշի Միլանում
- Շառլ Ազնավուրը համերգային շրջագայություն է ունենալու Ֆրանսիայում
- Հոլիվուդի Փառքի ծառուղում բացվել է Շառլ Ազնավուրի պատվո աստղը
- Ազնավուր. Ես շատ հպարտ եմ, որ որդիս՝ Նիկոլան, որոշեց մկրտվել Հայաստանում
- Երևանում Շառլ Ազնավուրի ինտերակտիվ թանգարանն աշխարհում լինելու է առաջինը, որտեղ հերոսն իր կյանքի մասին պատմում է անձամբ
- Երևանում Շառլ Ազնավուրը հայտարարեց «Ազնավուր» հիմնադրամի ստեղծման մասին
- Շառլ Ազնավուրի կերպարի, անցած կյանքի ու զգացմունքների այլաբանությունը՝ «Լա Բոհեմ» բալետային ներկայացումում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան