Սվիտալսկի. ՏԻՄ բարեփոխումների առումով Հայաստանն այսօր շատ կարևոր փուլում է
«Մենք հավատում ենք, որ Արևելյան գործընկերությունը Բրյուսելում կայանալիք հաջորդ գագաթնաժողովի ժամանակ նոր որակների կարող է հասնել»,-հայտարարել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին:
Նա այսօր մասնակցում էր ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և Արևելյան Գործընկերության ռեգիոնալ և տեղական իշխանությունների համաժողովի (CORLEAP) «Նորարարությունները և տարածքային զարգացումը՝ որպես Արևելյան գործընկերության երկրների աճի գործոններ» խորագրով համաժողովին:
Սվիտալսկին նշել է, երևանյան համաժողովը ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ Հայաստանը Արևելյան գործընկերության շրջանակներում ակտիվ մասնակցություն ունի:
Անդրադառնալով արևելյան գործընկերությանը ԵՄ պատվիրակության ղեկավարն ասել է. «Դրանք ներառում են գործողությունների լայն շրջանակ` արևելյան գործընկերության 4 հիմնական հենասյուները և բոլոր այս նպատակները ենթադրում են բոլոր շահառուների ակտիվ մասնակցություն` ներառյալ տեղական մակարդակում, ներառյալ տեղական և տարածքային ինքնակառավարման մարմինների մասնակցությունը, քանի որ ռեգիոնալ և տեղական իշխանությունները ամենամոտն են կանգնած մարդկանց առօրյա խնդիրներին, և նրանք այստեղ են այս խնդիրներին կոնկրետ լուծումներ տալու համար:
Հետևաբար մենք հավատում ենք, որ Բրյուսելում կայանայիք հաջորդ գագաթնաժողովին CORLEAP-ի դերն անչափ կարևոր կլինի»:
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարի խոսքով, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների բարեփոխումների առումով Հայաստանը այսօր շատ կարևոր փուլում է գտնվում և դրանք իրականացվում են ԵՄ-ն աջակցությամբ:
«Մենք փորձում ենք հնարավորինս աջակցել ՏԻՄ հզորացմանը տարբեր միջոցներով, դրանցից մեկը իհարկե փորձի փոխանակումն է: Ես շատ ուրախ եմ, որ մեր տարածքային զարգացման պիլոտային ծրագիրը, որը ներառում է մի քանի տեղական համայնքներ, կոնկրետ գաղափարներ և ծրագրեր է ներառում: Տնտեսական կայունությունն ու կայունացումն ամենուրեք թերևս մեր առաջնային մարտահրավերն է»,-ասել է դեսպանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին