Վիգեն Սարգսյանն ուղղում է իր խոսքը սխալ մեկնաբանողներին
Ժամկետային զինվորական ծառայությունը 24 ամիս է, դրա մասին գրված է օրենքում: ԱԺ-ում այսօր լրագրողների հետ զրույցում հիշեցրեց ՀՀ պաշտպանության նախարարը:
Նա ընդգծեց՝ որոշ լրատվամիջոցներ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը չկարդալով, երեկվա խոսքը սխալ են մեկնաբանել:
Հիշեցնենք՝ երեկ որոշ լրատվամիջոցներ գրել էին, թե պարտադիր զինվորական ծառայությունը դառնում է 3 տարի:
Սահմանային լարվածության վերաբերյալ հարցին նախարարը չպատասխանեց:
Հարակից հրապարակումներ`
- Կամավորականությունը լիարժեք կարգավորման հիմքով պետք է տեղ գտնի օրենսդրության մեջ. Վիգեն Սարգսյան
- «Զորահավաքի լիազորությունը Գլխավոր շտաբից կփոխանցվի ՊՆ-ին» Վիգեն Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան