Արմեն Ջիգարխանյանը շարունակում է մնալ հիվանդանոցում
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հայազգի հայտնի դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանը շարունակում է մնալ հիվանդանցում: Նա իրեն լավ է զգում,- Ռիա նովոստիին հայտնել են Մոսկվայի 57-րդ քաղաքային հիվանդանոցից:
«Ջերմությունը նորմալ է՝ 36,4, վիճակը՝ միջին ծանրության»,- մանրամասնել են հիվանդանոցից:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին 82-ամյա դերասանը տեղափոխվել էր Մոսկվայի 57-րդ քաղաքային հիվանդանոց, նրա վիճակը գնահատվել էր միջին ծանրության:
Հաղորդվել էր, որ նա հիվանդանոց էր տեղափոխվել առանց փաստաթղթերի, խնդրել էր իր առողջության մասին որևէ մեկին չհայտնել, այդ թվում նաև 38-ամյա կնոջը:
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Ջիգարխանյանը կազդուրվում է
- Ջիգարխանյանի կինը հեռացել է թատրոնից և պատրաստվում է ամուսնալուծվել
- ԶԼՄ-ներում տեղեկատվություն է հայտնվել Արմեն Ջիգարխանյանի առևանգման մասին
- Արմեն Ջիգարխանյանը հիվանդանոցում է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան