
Մարադոնա. Ինձ համար ցավալի էր Ռոնալդուին լավագույն խաղացողի մրցանակ հանձնելը
Արգենտինայի նախկին ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան հայտարարել է, որ իրեն շատ դժվար էր մրցանակ հանձնել ՖԻՖԱ-ի կողմից տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Պարտուգալիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուին:
«Ես նրան հանձնեցի մոլորակի լավագույն խաղացողի մրցանակը, և ինձ համար ցավալի էր: Ես շատ էի ցանկանում նրա փոխարեն տեսնել Լեոյին: Արարողությունից հետո մենք շփվել ենք: Մենք շատ ջերմ հարաբերություններ ունենք: Հատուկ որևէ բան չկա, բայց ես շատ եմ սիրում Մեսսիին, ինչպես և նա ինձ»,- Գազետա.ռու-ի հաղորդմամբ՝ հայտարարել է Մարադոնան:
Հիշեցնենք, որ Լոնդոնում նախօրեին կայացել է Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիայի՝ ՖԻՖԱ-ի 2017 թվականի մրցանակաբաշխությունը։ Տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Պորտուգալիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն:
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Պետրոսյանը և Հենրիխ Մխիթարյանը նույնպես քվեարկել են Ռոնալդուի և Զիդանի օգտին
- FIFA The Best-ի մրցանակակիրները
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին