Նալբանդյան. Նոյեմբերին Երևանում կանցկացվի ԵԱՀԿ համաժողով
«Նոյեմբերի 22-ին Երևանում կայանալու է «Քրիստոնյաների և այլ կրոնական խմբերի դեմ ատելության հողի վրա հանցագործությունների հակազդեցություն և կանխարգելում» ԵԱՀԿ համաժողովը»: Այս մասին հայտարարել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ելույթ ունենալով ԵԱՀԿ Միջերկրածովյան համաժողովին:
Նա միջերկրածովյան գործընկերներին հրավիրել է մասնակցելու ու ներդրում ունենալու այս միջոցառմանը:
«Միջերկրական ծովը պատմականորեն հանդիսացել է ոչ թե Եվրոպան, Աֆրիկան և Մերձավոր Արևելքը բաժանող բնական պատնեշ, այլ իր հյուրընկալ ափերին ծաղկող բազմաթիվ քաղաքակրթությունները, այդ թվում՝ հայկականը, միմյանց կապող կամուրջ: Մեր խորին համոզմունքն է, որ այս ավանդույթները պետք է առավել ամրապնդվեն»,-ասաց նախարար Նալբանդյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին