Նոր էլեկտրագնացքի առաջին ուղևորները Հայաստանի և Ռուսաստանի տրանսպորտի նախարարներն են եղել
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ու ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովն այսօր այցելել են Երևանի «Սասունցի Դավիթ» կայարան` փորձարկելու Ռուսաստանից Հայաստան բերված նոր էլեկտրագնացքը: Նախարարները «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության տնօրեն Սերգեյ Վալկոյի ուղեկցությամբ փորձնական երթ են իրականացրել դեպի «Մասիս» կայարան:
Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ էլեկտրագնացքն առայժմ գտնվում է թեստային փորձարկման փուլում։ Վահան Մարտիրոսյանի խոսքով` կփորձարկվի, թե ինչքանով է այն հարմար Հայաստանի ռելիեֆային պայմաններին և մոդեռնիզացման ինչ կարիքներ են առաջանում:
Ռուսաստանցի գործընկերների օգնությամբ մեքենավարները տեխնիկական վերապատրաստում են անցնում, շարժակազմի տեխնիկական շահագործումն իրականացնողները շուտով կփոխարինվեն հայ մասնագետներով:
Նմանատիպ էլեկտրագնացք շուտով կերթևեկի դեպի Գյումրի: Վահան Մարտիրոսյան խոսքով՝ այս ուղղությունը ընտրվել է՝ հաշվի առնելով ուղևորների մեծ հոսքը և կառավարության՝ Գյումրի քաղաքում զբոսաշրջության զարգացման ծրագիրը:
Տոմսերի գնային քաղաքականության վերաբերյալ նախարարը հայտնեց, որ որոշողը «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունն է, բայց նախարարությունն իր կողմից կանի ամեն ինչ, որպեսզի գնաճ տեղի չունենա: Գնային տարբերությունը հնարավոր է էկոնոմ և բարձր կարգի տոմսերի միջև:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան