ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալների միջնորդությունը մերժվեց
ՊՊԾ գնդի գրավմանը մասնակցած խմբից 11 անդամի դատավարության ժամանակ ամբաստանյալները բացարկ էին հայտնել մեղադրող դատախազներ Պետրոս Պետրոսյանին, Արթուր Չախոյանին: Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատավոր Արթուր Օհանյանը հայտարարեց, որ դատարանը մերժում է ամբաստանյալների հայտնած բացարկի միջնորդությունը:
«Դատարանը գործով ձեռք բերած ապացույցի հետազոտությունն իրականացնում է դատաքննության փուլում, հետևաբար նիստի նախապատրաստական մասում ապացույցի հետազոտում և փաստերի մեկնաբանություն կատարելով՝ դատարանը դուրս կգա ապացույցների հետազոտման պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներից, ինչը կարող է նաև գործի լուծման կանխորոշության տպավորություն ստեղծելու հիմք հանդիսանել»,- հակիրճ որպես մերժման հիմք ներկայացրեց դատավորը:
Այնուհետև ամբաստանյալները հերթով հաստատեցին, թե ովքեր են իրենց պաշտպանները: Դատական նիստին մի քանի պաշտպաններ ներկա չէին, այդ իսկ պատճառով այն հետաձգվեց: Հաջորդ նիստը նշանակված է հոկտեմբերի 31-ին:
Հարակից հրապարակումներ`
- Կարծում եմ՝ ձեր մոտ անաչառությունն ավելի դրական է. ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալը՝ դատավորին
- ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալին տեղափոխել են հիվանդանոց
- ՊՊԾ գնդի գրավման գործից անջատված մասը մակագրվել է դատավոր Մեսրոպ Մակյանին
- ՊՊԾ գնդի գրավման 14 անդամի գործը ևս կիսվեց
- ՊՊԾ գնդի գրավման գործից անջատված երրորդ մասը մակագրվել է դատավոր Արթուր Օհանյանին
- ՊՊԾ գնդի գրավման 18 անդամի գործը կիսվեց
- «Մի բռնաբարեք իրավունքը», «Ազատություն Արտուշ Գաբրիելյանին». ՊՊԾ գնդի գրավման գործով նիստը հետաձգվեց
- ՊՊԾ գնդի գործով ներգրավված պաշտպանները պահանջագիր են ներկայացրել դատավոր Ա.Գաբրիելյանին
- 15 փաստաբան չի ներկայացել ՊՊԾ գնդի գործով դատական նիստին
- ՊՊԾ գնդի գործով դատավորը նիստը հետաձգեց
- Մեզ ահաբեկում են. ՊՊԾ գնդի գրավման գործով պաշտպան
- Միանշանակ է, որ այս գործը փակուղի եք մտցնում. ՊՊԾ գնդի գործով փաստաբանը՝ դատավորին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան