
Ձիու դիմակով տղամարդը` Քսենիա Սոբչակի ասուլիսին
Մոսկվայում հաղորդավարուհի Քսենիա Սոբչակի մամուլի ասուլիսի ժամանակ, ով հայտարարել էր 2018 թ. մարտին Ռուսաստանի նախագահական ընտրություններին մասնակցելու իր ծրագրերի մասին, դահլիճ է մտել անհայտ մի տղամարդ և հայտարարել, որ ցանկանում է հարց տալ:
Ռիա նովոստիի հաղորդմամբ, դրանից հետո նա անմիջապես հագել է սպիտակ ձիու գլխի տեսքով դիմակ և բղավելով փորձել հասնել Սոբչակին:
Անվտանգության աշխատակիցները բռնել են կարգազանցին և դուրս հանել շենքից: Սոբչակը արձագանքելով տեղի ունեցածին՝ այն անվանել է սադրանք: