Մեդվեդև. Գազի գնի պահպանումը թույլ կտա բարելավել Հայաստանի տնտեսական վիճակը
Հայաստանի ու Ռուսաստանի վարչապետներ Կարեն Կարապետյանն ու Դմիտրի Մեդվեդևը Երևանում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են էներգետիկայի ոլորտի մի շարք հարցեր:
«Ուզում եմ հայտնել, որ մի որոշում է ընդունվել, որը առանցքային նշանակություն ունի Հայաստանի տնտեսության համար: Բանն այն է, որ մենք որոշել ենք հաջորդ տարի պահպանել Հայաստանին վաճառվող գազի հատուկ գինը»,-հայտարարեց Մեդվեդվեդևը լրագրողների հետ հանդիպմանը:
Նա կարծիք հայտնեց, որ դա կնպաստի տնտեսական իրավիճակի ու ներդրումային միջավայրի բարելավմանը:
«Ճիշտ է, շնորհակալություն»,-արձագանքեց Հայաստանի վարչապետը:
Հարակից հրապարակումներ`
- Ավելի շատ ռուսական գազ, բայց՝ նույն գնով
- Հայ-ռուսական փոխգործակցության տարբեր ոլորտներին վերաբերող մի շարք փաստաթղթեր են ստորագրվել
- Մեդվեդև. Մեր երկրում շատ հայտնի են հայկական մրգերը, պանիրը
- Մեդվեդև. Ամեն ինչ շատ լավ է
- ՌԴ վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին
- Մեդվեդևը ժամանեց
- ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հոկտեմբերի 24-ին Հայաստան կայցելի. «Ժամանակ»