Տեխնիկա և ջեռուցիչներ՝ Ալաշան գյուղի դպրոցին
«Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը, «Յուքոմ հիմնադրամի» ներկայացուցիչներ Նարինե Սուվարյանը և Սոնա Ազարյանն այցելել են Արցախի Ալաշան գյուղի դպրոցի աշակերտներին։
Ընկերության ներկայացուցիչները ապրիլյան պատերազմից հետո Թալիշից ժամանակավորապես Ալաշանի դպրոց տեղափոխված 31 աշակերտերներին դրամական աջակցություն, համակարգչային տեխնիկա և ջեռուցիչներ են նվիրել։
«Մենք փորձում ենք ավելի լավ պայմաններ ստեղծել թալիշցի աշակերտների համար, որպեսզի նրանք մինչև տուն վերադառնալը, իրենց զգան ինչպես տանը։ Մենք պատրաստակամ ենք աջակցել թե՛ սոցիալապես, թե՛ տեխնիկապես։ Երեխաների՝ Թալիշ վերադառնալուն պես շարունակելու ենք աջակցությունը, որպեսզի երեխաները համոզվեն՝ մեր ընկերությունը մշտապես իրենց կողքին է»,-լրագրողների հետ զրույցում ասել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։