Հուսով եմ մի օր զինծառայությունը պարտադիր կլինի բոլորի համար՝ նաև անկախ սեռից. Արման Սաղաթելյան
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի քննարկմանը Հանրապետական խմբակցության պատգամավոր Արման Սաղաթելյանն իրեն շատ կոմֆորտային է զգում։
«Քանի որ սպասել եմ այս նախագծին շատ-շատ երկար, հույս ունեմ, որ իմ կենդանության օրոք ականատեսը կլինեմ այն բանի, որ ոչ միայն զինվորական ծառայությունը պարտադիր կլինի անկախ սովորել-չսովորելուց, սոցիալական դիրքից, այլ նաև զինվորական պատրաստությունը, զինապարտությունը, զինծառայությունն այս կամ այն եղանակով պարտադիր է լինելու բոլոր քաղաքացիների համար, անկախ նաև սեռական պատկանելությունից։ Ես համոզված եմ, որ մի օր մենք դրան գալու ենք, քանի որ ֆիզիկական սպառնալիքի ներքո պետականություն կետրող հասարակությունն ու ազգն այլ ճանապարհ, ըստ էության, չունեն։ Եվ միջազգային փորձն ու պատմությունը մեզ դա է ապացուցում»- ասաց պատգամավորը ԱԺ-ում իր ելույթի ժամանակ։
Սաղաթելյանի խոսքով՝ իր անձնական փորձն այս հարցում և յուրահատուկ է, և որոշ առումով Հայաստանում եզակի։
Ինչ վերաբերում է պրոֆեսիոնալ բանակ ունենալուն, նա շեշտեց. «Մենք չենք կարող ունենալ պրոֆեսիոնալ բանակ՝ մեկ պարզ պատճառով, մենք մեզ զրկում ենք մոբոլիզացիոն ռեզերվից, այսինքն մարդկանցից, ովքեր ծառայել են և պահեստազորում պատրաստ են ցանկացած պահի համալրել զինված ուժերի շարքերը»:
Ելույթի վերջում պատգամավորը հավելեց, որ հասարակության, կառավարության, իշխանության բոլոր օղակներում այսօր տեսնում է «հավսար-զգաստի», «հավասարություն դեպի պետականության և ապագայի» պահանջն ու պակասը։
Հարակից հրապարակումներ`
- «Դիսկոմֆորտ չե՞ք զգում». Մարուքյանի հարցը Նահապետյանին
- Ի՞նչ տրամաբանությամբ է կազմվում պահեստազորի խումբը. Արման Սաղաթելյանը՝ Վիգեն Սարգսյանին
- Երեք բուհ եմ ավարտել, բայց ԶՈւ-ում իմ պարտքը կատարել եմ. Վիգեն Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան