Բարզանին սառեցրել է Քուրդիստանի անկախության հանրաքվեի արդյունքները. Թուրքիայի արձագանքը
Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավարությունը գրավոր հայտարարություն է տարածել՝ հայտնելով սեպտեմբերի 25-ին անցկացված անկախության հանրաքվեի արդյունքները սառեցնելու որոշման մասին:
«Էրմենիհաբեր»-ը տեղեկացնում է, որ ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի՝ հայտարարության մեջ նշվում է, որ որոշումը կայացվել է հաշվի առնելով Իրաքի կառավարական զորքերի և փեշմերգայի ուժերի (քրդական ինքնավարության զինված ուժեր-խմբ.) միջև վերջին օրերին տեղի ունեցած բախումների հետևանքով 2 կողմերի ունեցած զոհերի առկայությունը և հետագա արյունալի պատերազմից խուսափելու ցանկությունը:
«Քրդական տարածաշրջանի և Իրաքի ժողովրդի շահերը հաշվի առնելով՝ պետք է հրադադար ապահովել և դադարեցնել Իրաքի քրդական տարածաշրջանում ընթացող բոլոր ռազմական գործողությունները: Իրաքի կենտրոնական կառավարության և քրդական տարածաշրջանի ղեկավարության միջև Իրաքի սահմանադրության վրա հիմնված երկխոսություն սկսելու նպատակով սառեցնում ենք սեպտեմբերի 25-ին անցկացված հանրաքվեի արդյունքները»,- ասված է հայտարարության մեջ:
Վերոնշյալ որոշմանն արդեն արձագանքել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:
Էգեյան տնտեսական ֆորումին ունեցած ելույթի ժամանակ Թուրքիայի վարչապետը, անդրադառնալով քրդական ղեկավարության որոշմանը, ասել է.
«Բարզանին հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ վերադառնում են հանրաքվեից առաջ եղած պայմաններին: Լավ, եթե պետք է հետքայլ անեիր, ինչու՞ չլսեցիր ձեզ տարիներ շարունակ հովանավորող Թուրքիային: Ինչևիցե արված սխալն ուղղվեց Բաղդադի կողմից»:
Հարակից հրապարակումներ`
- Իրաքի Քրդստանի ինքնավարության նախագահ Մասուդ Բարզանին, ամենայն հավանականությամբ, հրաժարական կտա. իրանագետ
- Անկախության հանրաքվեն ուժեղացրեց բարզանիականների դիրքերը. Վահրամ Պետրոսյան
- Էրդողանը՝ Բարզանիին. «Տեղդ նստիր, փողն ունես, նավթն ունես, հանգիստ մնա էլի»
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին